Ուրբաթ, 7 Հուլիսի 2017 11:05
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի պետպարտքն արդեն գերազանցել է 6 մլրդ.դոլարը, իսկ արտաքին պարտքը հասել է 5 մլրդ.դոլարի ցուցանիշին

Հայաստանի պետպարտքն արդեն գերազանցել է 6 մլրդ.դոլարը, իսկ արտաքին պարտքը հասել է 5 մլրդ.դոլարի ցուցանիշին

Արմինֆո. Հայաստանի պետական ​​պարտքը 2017 թվականի հունիսին հասել է 6.1 մլրդ/դոլարի (2.9 տրլն.դրամ), տարեկան աճը` 16%, ինչը պայմանավորված էր ներքին պարտքի 41% աճով: 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 4.9 մլրդ.դոլար (2.4 տրլն.դրամ) կամ 80.3%, իսկ ներքին պարտքը`1.2 մլրդ.դոլար (563.9 մլրդ.դրամ), կամ 19.7%:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, որոնք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, միայն 2017 թվականի հունվար-մայիսին Հայաստանի պետպարտքն աճել է 2.1%, արտաքին պարտքի 2.5% և ներքին պարտքի աճի հետևանքով: 2016-ի հունվար-մայիսին ընդհանուր պետպարտքն աճել էր 4%, իսկ ներքին պարտքը` 10.1%, իսկ արտաքին պարտքը` 2.3%:

Արտաքին պարտքը ծածկելու աստիճանը ոսկու-արտարժույթի պահուստներով 2017-ի հունվար-մայիսին 45.9% -ից նվազել է մինչև 40,3%, նմախորդ տարվա 34,6% փոխարեն: Միջազգային պահուստները տարեկան կտրավծքով աճել են 29.4%, իսկ միայն ի հունվար-մայիսին նվազել են 10.1%:

Արտաքին պարտքի կառուցվածքում 88.8% կամ $ 4.4 մլրդ. է կազմել կառավարության մասնաբաժինը, իսկ մնացած 11.2%-ը կամ $ 550.9 մլն –ը կազմել է ՀՀ Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքի աճի տարեկան տեմպերը 11.4%-ից արագացել են մինչև 12.8%, իսկ ԿԲ պարտքինը կազմել է 12.6%, նախորդ տարվա նման: Միայն 2017-ի հունվար-մայիսին ԿԲ պարտքն աճել է 9.2%, կառավարության պարտքը`2.3%:

Ներքին պարտքի կառուցվածքում գերակշռում են պետական ​​պարտատոմսերը -  2017 թվականի հունվար-մայիսին կազմելով 88.9% ($ 1,04 մլրդ կամ 501.1 մլրդ դրամ), բացարձակ արժեքի տարեկան աճը`36.9%: Այնուհետև հաջորդում են հայկական եվրապարտատոմսերը`$ 121.3 մլն կամ 58.4 մլրդ դրամ, որի մասնաբաժինը հունվար-մայիսին կազմել է 10.4%, բացարձակ արժեքի տարեկան աճը` 42,5%, ընդ որում, միայն հունվար-մայիսին`26.9%: Մնացածը մասը բաժին է ընկնում երաշխիքներին - 0.7% կամ $ 9 մլն, տարեկան աճը`մոտ 5 անգամ, իսկ միայն հունվար-մայիսին` 28.6%:

Հիշեցնենք, որ 2016 թվականի արդյունքներով Հայաստանի պետական ընդհանուր ​​պարտքն աճել է 15.7%, մինչև 5.9 մլրդ.դոլար, մասնավորապես, արտաքին պարտքը` 11.6%, մինչև 4.8 մլրդ. դոլար, իսկ ներքին պարտքը`49.7%, մինչև 1.14 մլրդ.դոլար:

Հիշեցնենք, որ Հայաստանի աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան գնալով ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ արդեն հասել է $ 2.0 հազարի, այդ թվում` միայն $ 1.6 հազարը`արտաքին պարտքի գծով  (2009-ին կազմել էր`$ 550): Հաշվի առնելով արտագաղթի իրական չափերը, ապա բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը կարող է լինել ավելի մեծ (ըստ վիճալագրության, 2017-ի հունվարի 1-ին ՀՀ բնակչության թիվը կազմել է 2.987 մլն.մարդ): 2016 թվականինն պետական պարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմել է 56.6%, 2015-ի 48.7% համեմատ, ընդ որում, միայն արտաքին պարտքը ՀՆԱ-ում կազմել էր 45.8%: 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճը դանդաղել է մինչև 0.2%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000