Արմինֆո. Հայաստանի միջազգային պահուստները 2017 թվականի հունվար-մայիսին կրճատվել են 10.1%, մինչև 1.982 մլրդ.դոլար: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 29.4%:
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, պահուստների կառուցվածքում արտարժութային արտաքին ակտիվները կազմել են 1.975 մլրդ դոլար, տարեկան աճը`29.9%, իսկ միայն հունվար-մայիսին` 10.3%: ԱՄՀ-ում SDR մասնաբաժինը կազմել է 7.8 մլն դոլար, տարեկան կտրվածքով կրճատվելով 33.9 մլն.դոլարով, իսկ հունվար-մայիսին կտրուկ աճելով 2.2 անգամ:
Ամսական կտրվածքով, համախառն միջազգային պահուստների հունվարյան 6,2% անկումից հետո, փետրվարին հետևեց տեմպերի 2% դանդաղումը, մարտին արձանագրելով 0.5% աճ, ապրիլին դիտվեց 5.5% անկում, իսկ մայիսին` 2.2% աճ: Դրա կառուցվածքում ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինն առաջին եռամսյակում նվազել է 0.1 մլն.դոլարով, ապրիլին կտրուկ աճելով մինչև 9.7 մլն.դոլար, իսկ մայիսին նվազելով 20.1%:
Համեմատության համար նշենք, որ 2016-ի հունվար-մայիսին համախառն միջազգային պահուստները նվազել են 13.7%: Դրանց կառուցվածքում արտարժույթով արտաքին ակտիվները նվազել են 14.2%, իսկ ԱՄՀ-ում SDR մասնաբաժինն աճել է մոտ 4.1 անգամ: Իսկ տարեկան դինամիկան հետևյալն է`համախառն միջազգային պահուստները նվազել են 4.2%, արտարժույթով արտաքին ակտիվներ`4.7%, իսկ ԱՄՀ-ում SDR մասնաբաժինը`3.2 անգամ:
Հիշեցնենք, որ 2016 թ. Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են 24.2%, մինչև 2.204,1 մլրդ.դոլար, արտարժույթով արտաքին ակտիվների 24,2% աճի հաշվին, մինչև 2.200,6 մլրդ.դոլար: SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 3.5 մլն.դոլար, տարեկան աճը` 21,8%: Նախքան այդ, 2015-ին համախառն միջազգային պահուստներն աճել էին 19.2%, ինչը պայմանավորված էր արտարժույթով արտաքին ակտիվների 19,5% աճով, ԱՄՀ-ում SDR-ը նվազել է ավելի քան 2 անգամ: Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: