Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է ՀՆԱ-ի 2017 թվականի աճի կանխատեսումը մինչև 3,3-4,8%, իսկ գնաճն ակնկալում է մոտ 2.5%: Ընդ որում, ԿԲ չի փոխել ՀՆԱ-ի աճի միջնաժամկետ կանխատեսումները`2018-ին`2.7-4.5%, 2019-ին`3,1-5,2%: Հիշեցնենք, որ ԿԲ նախորդ կանխատեսման մեջ 2017-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված էր 2.2-3.2%, արագանալով միջնաժամկետ հեռանկարում մինչև 3,2-4,4%: Այս մասին հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով նորացված դրամավարկային ծրագիրը:
Արդյունաբերական հատվածում ՀՀ ԿԲ 2017-ին կանխատեսում է 7,2-8,4% աճ, 2018-2019 թվականներին կայունանալով 6-7% միջակայքում: Գյուղատնտեսության ոլորտում կանխատեսվում է 3,6-4,4% աճ, 2018-2019 թվականներին արագանալով մինչև 4.5-5.6%: Ծառայությունների ոլորտում սպասվում է 3,4-4% աճ, 2018-2019 թվականերին դանդաղելով մինչև 2,8-3,7%: Շինարարության ոլորտում կլինի 1.8-2.5% անկում, 2018-2019 թվականներին աճելով մինչև 1.8-2.2%:
Նա նշել է, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը կարագանան, հիմնականում, պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնումով, կառավարության արտահանման խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետությունով և կառուցվածքային բարեփոխումների իրականացումով:
Ներքին պահանջարկի կառուցվածքում մասնավոր սպառումը 2017-ին կավելանա 4,3%, իսկ մասնավոր ներդրումները`6%: Ներքին պահանջարկի բարձր աճը թույլ կտա մասամբ չեզոքացնել արտաքին պահանջարկի ազդեցությունը: 2017-ին հարկաբյուջետային քաղաքականությունը, ըստ ԿԲ կանխատեսման, համախառն պահանջարկի վրա կունենա մեղմ ազդեցություն`3 տոկոսային կետով: Արտահանման գծով ՀՀ Կենտրոնական բանկը 2017-ին ակնկալում է 3-5%, իսկ ներմուծման գծով`4-6% աճ:
Ըստ նրա, կշարունակի ավանդային և վարկային տոկոսադրույքների իջեցումը: «Ճիշտ է, իրական հատվածից եկող ռիսկերի հետևանքով վարկային տոկոսադրույքերի իջեցումը մի փոքր դանդաղել է, բայց դա ընդամենը ժամանակավոր երևույթ է: Զուգահեռ մեղմվում են նաև վարկավորման այլ պայմանները`մարման ժամկետը, մարման ժամանակացույցը, վճարման հետաձգումը:
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի միջամտությանն արտարժույթի շուկային, Ջավադյանը նշել է, որ վերջին 2 ամիսներին Կենտրոնական բանկը արտարժույթ է գնել, միայն դրամին չափից դուրս ամրապնդվել թույլ չտալու համար: «Վերջերս ԱՄՀ-ն անդրադարձավ այդ հարցին և առաջարկեց լողացող փոխարժեքի քաղաքականությանը զուգահեռ իրականացնել նաև որոշակի կարգավորում»,-հավելել է նա:
«ԿԲ մակրոտնտեսական քաղաքականությունը բարձր է գնահատում միջազգային կառույցների կողմից, առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում: 2009 թվականի միջազգային ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին, երբ մարտին տեղի ունեցավ դրամի կտրում արժեզրկում, դոլարիզացիան 70%-ից աճեց մինչև 75%: Դրանից հետո, 2014-ին, դոլարիզացիայի մակարդակն առևտրային բանկերում իջավ մինչև 72%, հետագայում իջնելով և 2016-ին հասնելով մինչև 66.34%-ի, իսկ ներկայումս կազմում է 65.3%, ինչը վկայում է ազգային արժույթի նկատմամբ ավանդատուների աճող վստահության մասին: Բանկերում կուտակվել էր 4 տրլն դրամ, որից 2.5 տրլն.-ը`վարկային ներդրումներ: Բանկերի ակտիվներում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում է 6,5%: Գոյություն ունի կարծիք, որ Հայաստանն ապրում միջազգային վարկերի հաշվին, բայց դա այդպես չէ: Միջազգային վարկերը կազմում են միայն 9%, իսկ մնացած 91%-ը կազմել են ֆիզիկական և իրավաբանական անձանցից գեներացված միջոցները», - պարզաբանել է Ջավադյանը:
Նշենք, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ին կկազմի 2,9%, ՀԲ կանխատեսմամբ`2,7%, 2018-ին` 3.1%, 2019-ին`3.4%: Ըստ ԵԱԶԲ կանխատեսման, ՀՆԱ աճը Հայաստանում 2017-ին ակնկալվում է 2.9%, ըստ Ասիական զարգացման բանկի`2,2%, Fitch- 3,4%, իսկ հետագայում`3.6%: ՀՀ Պետական բյուջեով ՀՆԱ աճը 2017-ին կանխատեսվում է 3,2%, սակայն կառավարությունը հնչեցնում է 5% աճը: Ըստ ՀՀ ԿԲ նորացված կանխատեսման Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ին կկազմի 3,3-4,8%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ աճը 2016-ին դանդաղել է մինչև 0,2%, 2015-ի 3.2% համեմատ: