Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է գործազրկության 2017 թվականի կանխատեսումը`17.7%, ինչը 0.8 տոկոսային կետով ցածր է նախորդ ցուցանիշից: Միջնաժամկետ հեռանկարում Կենտրոնական բանկի կանխատեսումները ցույց են տալիս վայրընթաց միտում`2018-ին մինչև 17-17,3%, իսկ 2019 թվականին`մինչև 16,7-17%: Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի նախորդ կանխատեսմամբ գործազրկության մակարդակը 2017-ին նախատեսվում էր 18,5%, տարեկան նվազումով`2018-ին մինչև 18-18,2%, իսկ 2019-ին` մինչև 17,6-18%:
Ըստ ԿԲ նորացված կանխատեսման, ամսական միջին աշխատավարձը 2017-ին կբարձրանա 2%, 2018-ին` 4-4,4%, իսկ 2019-ին `5,4-5,8%-ով: Այսպես, մասնավոր հատվածում 2017-ին ակնկալվում է ամսական միջին աշխատավարձի 4,2% աճ, 2018-ին` 5.2%, 2019-ին`6.5%, իսկ պետական հատվածում 2017-ին կնվազի 0.7%,2018-ին լաճի 3.4%, իսկ 2019-ին `4.9%: Հիշեցնենք, որ ԿԲ նախորդ կանխատեսման մեջ 2017-ին ակնկալվում էր 1.5% աճ, 2018-ին`3,6-4%, իսկ 2019-ին`4.8-5.2% աճ: Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը 2017 –ին պետք է աաճեր 3.6% 2018-ին `4.7%, 2019-ին `6.1%, իսկ պետական հատվածում` 2017-ին – 1% իջեցում, 2018-ին - 2.9% աճ, 2019-ին - 4.5% աճ:
Նշենք, որ 2016 թվականին նվազագույն աշխատավարձի չափը չի վերանայվել և պահպանվել է 55.000 ՀՀ դրամի մակարդակում, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 1-ից: 2017-ին նույնպես նվազագույն աշխատավարձի շեմը չի վերանայվելու:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ամսական անվանական աշխատավարձի աճը Հայաստանում 2016-ին դանդաղել է`7,7% -ից մինչև 1,7%, կազմելով 187 850 դրամ ($ 391): Մասնավորապես, աշխատավարձը պետական հատվածում 2016-ին կազմել էր 161 872 դրամ եղել դրամ ($ 337), անկումը`1,8%, իսկ աշխատավարձը մասնավոր հատվածում աճել է 4.6%, մինչև 221 850 ՀՀ դրամ ($ 462): Գործազրկության մակարդակը Հայաստանում 2016-ին նվազել է`18.5% -ից մինչև 18%: 2017 թվականի I եռամսյակում գործազրկության մակարդակը բարձրացել է մինչև 19%, 2016-ի I եռամսյակի 18.3% փոխարեն: