Արմինֆո. Հայաստանում 5% տնտեսական աճի ապահովումն իրատեսական է խելամիտ արդյունաբերական քաղաքականության իրականացման դեպքում: Այս մասին հուլիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
«Եթե մենք նպատակ էինք դրել ապահովել 5% աճ, ինչի մասին ասել է նախագահը, ուրեմն մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք արդյունաբերական ոլորտին: Բայց կառավարությունն իր ծրագրում անտեսում արդյունաբերական հատվածը, մասնավորապես, ծանր արդյունաբերությունը, իր ուշադրությունը կենտրոնացնելով թեթև արդյունաբերության զարգացման վրա», - ասել է նա: Նա հղում է կատարել Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ցուցանիշներին, նշելով մեքենաշինության և քիմիական արդյունաբերության զարգացած ոլորտները: «1989 թ. մենք արտադրել ենք 9950 մետաղ կտրող հաստոց, որից 5408-ն արտահանվել է, իսկ ներմուծել ենք 1970-ը: Կոմպրեսորների արտադրությունը կազմել է 5011 միավոր, որոնք գրեթե ամբողջությամբ արտահանվել են: Բացի այդ, սինթետիկ կաուչուկի մատակարարումները կազմել են 50.9 հազար տոննա, կաուստիկ սոդայինը`57.9 հազար տոննա, պլաստմասսայի արտադրությունը`23,8 հազար տոննա, ավտոդողերի արտադրությունը`1.5 մլն միավոր և այլն»- ասել է Սաֆարյանը:
Ըստ փորձագետի, այսօր պետությունն իր առջև պետք դնի Ռուսաստանի հետ միասնական արդյունաբերական քաղաքականության իրականացման խնդիր: Նա նշել է, որ Ռուսաստանը կորցրել է իր արդյունաբերական ներուժի 50%, իսկ Հայաստանը` 80-90%-ը: «Սակայն Ռուսաստանն այսօր այնքան էլ ակտիվ չի խոսում դրա մասին», - ընդգծել է նա, նշելով որոշ պաշտոնյաների`Կուդրինի, Գրեֆի և Չուբայսի անունները, ովքեր, ըստ Սաֆարյանի, տարածում են ազատական հայացքներ և խոչընդոտում զարգացմանը: Սակայն, փորձագետը չի բացառում Ռուսաստանի վերականգնումը որպես հզոր արդյունաբերական երկրի, որի հետ Հայաստանը կկարողանա են ինտեգրել իր ներուժը: «Որովհետև հայկական և ռուսական արդյունաբերություններն ունեն միասնական արտադրական մշակույթ, և մեր արտադրանքը այնտեղ պահանջված է», - եզրափակել է նա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականին աճել է 6.7%, մինչև 1.429 տրլն. դրամ ($ 2.9 մլրդ): Այդ թվում, հանքարդյունաբերության ոլորտում ծավալներն աճել են 8.3%, մինչև 256,4 մլրդ դրամ, վերամշակման արդյունաբերությունում`7.7%, մինչև 885 մլրդ դրամ: Արդյունաբերական արտադրության ծավալները Հայաստանում 2017-ի հունվար-մայիսին աճել են 14.4%, կազմելով 625,1 մլրդ. դրամ ($ 1.3 մլրդ):