Արմինֆո. «Լիդիան Արմենիա» ներդրումային ընկերությունն Ամուլսարի հանքավայրում և «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը Որոտանի կասկադ ՀԷԿ-ում հանդիսանում են ամենամեծ ներդրողները Հայաստանի տնտեսությունում: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
Այդ ներդրումների հաջողությունը, շարունակել է դիվանագետը, հիմքեր են ապահովում հավասար պայմանների ստեղծման համար ձեռնարկատիրական դաշտում, ինչպես նաև բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման գործում: «Ես ուրախ եմ վկայել, որ այդ ներդրումներով Հայաստանում ձևավորվում են ոչ միայն տնտեսական հնարավորությունները, բայց նաև ձևավորվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթը», - ասել է դիվանագետը:
Նշենք, որ հուլիսի 5-6-ին Հայաստանում Հայ-ամերիկյան պալատի խորհրդի անդամներն այցելեցին Ամուլսարի հանքավայրի շինհրապարակ և Որոտանի կասկադ ՀԷԿ: Առաջին նախագիծն իրականացնում է «Լիդիան» ընկերությունը, իսկ Որոտանի ՀԷԿ-ի նախագծով` ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությունը:
Լիդիանի գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի անդամ Հայկ Ալոյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանին այցի կազմակերպման համար, նշել է, որ «ԼԻդիան» ընկերությունն ստանձնել է Ամուլսարի հանքավայրի նախագծի իրականացման պատասխանատվությունը, ընդ որում, միջազգային չափանիշներով: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներին:
Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը՝ 87%: Ամուլսարի 370 մլն դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: Ընկերության բաժնետերերն են` IFC- ն և ՎԶԵԲ-ը: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: