Արմինֆո. Հայաստանի ֆերմերական տնտեսություններն այսուհետ գյուղատնտեսական վարկեր կներգրավեն տարեկան 5% տոկոսադրույքով: Այս մասին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսոթւյան նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագիրը կընդլայնվի: 2017 թվականի օգոստոս-սեպտեմբերից պետծրագրի շրջանակներում վարկերը կրկին կտրամադրվեն տարեկան 14% տոկոսադրույքով, բայց այժմ ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի 9%-ը, նախկին`6% փոխարեն:
Նախկինում սուբսիդավորման առավելագույն գումարը կազմում էր 3 մլն.դրամ, 2 տարի ժամկետով: Նոր պայմաններով այդ գումարը հասցվել է 10 մլն.դրամի, բայց վարկերը կտրամադրվեն միայն բիզնես-նախագծի առկայության դեպքում: «Արդյունքում, ակնկալվում է, որ ծրագիրը կաջակցի միայն այն ֆերմերներին, որոնք իրոք, ուզում են զարգացնել իրենց տնտեսությունը»,-նշել է նախարարը:
Նախարարն ընդունել է, որ նորամուծությունների արդյունքում պակասում է ծրագրի շահառուների թիվը, սակայն, ըստ նախարարի, դա ոչ միայն կբարձրացնի ծրագրի ՕԳԳ-ն, այլ ոլորտը կդարձնի ավելի շահութաբեր, իսկ ֆերմերին`ավելի վարկունակ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը 2017-ի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կհատկացնի 1.100 մլն դրամ: Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, 2011-2016 թվականներին ֆերմերներին հատկացվել է 119.4 հազար գյուղատնտեսական մատչելի վարկ`99,1 մլրդ.դրամ (մոտ $ 203 մլն) գւոմարով: Սուբսիդավորման գումարը կազմել է մոտ 4,7 մլրդ. դրամ:
2011-2014 թվականներին սուբսիդիաները սովորական ֆերմերների համար կազմել են 4% (14%-ց) , իսկ առավել անբարենպաստ պայմաններում (կլիմա և բերքատվություն) ապրող 225 բնակիչների համար`6%: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին տրամադրվել են 15 մլրդ.դրամի վարկեր, երկու փուլով`7,5-ական մլրդ դրամ - գարնանը և աշնանը, մոտ 20,4 հազար ֆերմերների, որտեղ սուբսիդավորման գումարը կազմել է 1163.0 մլն դրամ:
Հիշեցնենք, որ ֆերմերների սուբսիդավորման պետական ծրագիրը հաստատվել էր 2011-ի ապրիլի 1-ին: Ֆինանսավորումը տեղի է ունեցել 14% տոկոսադրույքով, որի 4%-ը ֆինանսավորում է պետությունը, իսկ սահմանամերձ գյուղերում այն կազմում է 6%, 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Վարկավորման միջին չափը կազմել է 625 հազար դրամ: 2015-ին կառավարությունը որոշեց բարձրացնել սուբսիդավորումը 3 մլն դրամով և 2 տարի ժամկետով: Սուբսիդիաների չափը կազմել է 6%, ինչի հաշվին գյուղացիները կարող գյուղատնտեսական վարկեր վերցնել, 8% տարեկան տոկոսադրույքով:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական վարկերի ծավալով ավանդաբար առջևում է ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, որի վարկային պորտֆելում այդ ոլորտի վարկերը կազմել են ավելի քան 37%: Բանկային համակարգի գյուղատնտեսական վարկերի ընդհանուր վարկային պորտֆելում ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 52%: Սակայն բանկը չի սահմանափակվում միայն գյուղատնտեսության ոլորտով, ակտիվորեն ֆինանսավորում է տարբեր ոլորտները, ինչպիսիք են ՓՄՁ, արդյունաբերության, առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտները, առաջատար լինելով նաև մանրածախ վարկավորման հատվածում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)`12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: