Արմինֆո. Այսօրվա դրությամբ Հայաստանի մթերող ձեռնարկությունները 2015-2016 թվականներին կատարված մթերումների դիմաց ֆերմերների հանդեպ գոյացած 1660.4 մլն.դրամից պարտք են մնացել 156 մլն.դրամ: Նման իրավիճակներից խուսափելու համար մթերող ձեռնարկությունների համար Հայաստանում կներդրվի գյուղատնտեսական վարկերի նոր պետական ծրագիր: Այս մասին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատիոս Առաքելյանը:
Ըստ Առաքելյանի, 120 մլն.դրամի համար սահմանվել է մարման ժամանակացույց-համաձայնեցված մթերողի և ֆերմերի միջև: Խնդրահարույց են շարունակում մնալ «Վինար» ՍՊՀ պարտավորությունները Քաղցրաշենի համայնքի և հարակից տարածքների ֆերմերների հանդեպ: Պարտքերի վճարումը կազմակերպվել էր պետական կառույցների համատեղ ջանքերով: Մնացած 30 մլն դրամ գումարը գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է ստանալ «Շահնազարյան» ընկերության «Վինար» կոնյակի սպիրտի իրացումից: Ավելի վաղ «Շահնազարյան» գինու-կոնյակի տունը արդեն գնել էր մոտ 50 մլն.դրամ գումարի սպիրտ:
Նման իրավիճակներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը որոշել է գործարկել փորձնական ծրագիր, առաջարկելով նոր ծրագիր, որը մատչելի կլինի վերամշակող ձեռնարկություններին: «Հաճախ վերամշակող ձեռնարկություններն ունենում են ֆինանսական միջոցների պակաս, ինչի արդյունքում նրանք հետաձգում են մթերված բերթի դիմաց վճարումը, որն էլ իր հերթին է վարկավորված բանկերում», - ասել է նախարարը:
Ըստ նախարարի, ֆինանսավորմանը կհատկացվի 2,3 մլրդ դրամ, 3% տարեկան տոկոսադրույքով: Հիմնական չափանիշը կլինի մթերողի վարկունակությունը: Կարևոր է նաև, որ ֆինանսավորումը ֆերմերներին կհատկացվի համաձայն պայմանագրի, ինչը թույլ կտա ներդնել պայմանագրային հիմքերով հարաբերությունների մշակույթ, ինչպես նաև խուսափել գյուղացիների հանդեպ պարտքերի կուտակման պրակտիկայից: Հայտի հիման վրա կգնահատվեն ծրագրի պահպանման նպատակահարմարությունն ապագայում: