Արմինֆո. Հուլիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի «Շասթա» ներդրումային ընկերություն, որն իր մեջ ներառում է տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 11 հոլդինգ՝ նավթի և գազի արդյունահանում և վերամշակում, հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն, ապահովագրություն, դեղագործություն, ցեմենտի արտադրություն և այլն:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպեց «Շասթա» ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ռեզա Նոուռուզզադեի, ինչպես նաև ընկերության մի շարք հոլդինգների ղեկավարների հետ: Հանդիպանը քննարկվեցին Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը և համագործակցության հեռանկարները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններն ու առավելությունները, գործարար միջավայրի վիճակը, Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, ընկերության ներկայացուցիչներին փոխանցվեց անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի տնտեսության, օրենսդրության և ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

