Արմինֆո. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն օգտվել բանկային գործարքների ճկուն և ժամանակակից գործիքից, որի հնարավորությունը ընձեռում է Telcell վճարային ցանցը՝ իր ավելի քան 1500 տերմինալներով Երևանում և Հայաստանի մարզերում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, ինչպես նաև հաշվի, ավանդի, քարտի համալրում առցանց ռեժիմում՝ առանց ժամային սահմանափակման: TelCell վճարային համակարգի միջոցով վճարումների իրականացումը բավականին պարզ է և մատչելի: Վճարումից անմիջապես հետո բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS ծանուցումը կհավաստի վճարման փաստը:
Աղբյուրի համաձայն, երկուշաբթի - շաբաթ օրերին ժամը 09:00-18:00 կատարված վճարումները տեղ կհասնեն անմիջապես, իսկ կիրակի և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին կատարված վճարումները՝ հաջորդ աշխատանքային օրը 9:01-ից սկսած:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

