Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այդ առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:
Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ, նշում է աղբյուրը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:-