Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրի հետ։ Սուրեն Կարայանը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է երկու երկրների առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու հնարավոր տարբերակները։
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում կողմերը մասնավորապես անդրադարձել են զբոսաշրջության ոլորտին։ Դեսպանն առաջարկել է փոխանակվել ոլորտի զարգացման փորձով և ծրագրերով, քանի որ թե՛ Հայաստանի և թե՛ Իսլանդիայի համար զբոսաշրջության ոլորտը առաջնահերթություններից մեկն է։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Իսլանդիայի Հանրապետության դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրին է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը։ Նախարարն ընգծել է, որ անհրաժեշտ է կապեր հաստատել Հայաստանի և Իսլանդիայի գործարար շրջանակաների միջև՝ զարկ տալու առևտրատնտեսական կապերին և առևտրաշրջանառությանը։
Նշենք, որ 2016 թվականին Հայաստանի զբոսաշրջության ոլորտում արձանագրվեց 5,7% աճ: Մասնավորապես, հանրապետություն է այցելել 2.867 մլն օտարերկրացի, որից 1,259 մլն –ը` զբոսաշրջության նպատակով:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

