Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երևան ժամանած պատվիրակության հետ։
Նախարարին է ներկայացվել ընկերության հիմնական գործունեությունը շինարարության և էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի և ճանապարհների կառուցում և շինարարություն։ China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով։
Նախարար Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարահաշինության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նախարարը մասնավորապես անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է նաև Սյունիքի մարզում կառուցվող Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, և ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշական կապի մեջ կլինի ներդրողների հետ։
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

