Հինգշաբթի, 13 Հուլիսի 2017 17:44
Էմմանուիլ Մկրտչյան

GeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտում

GeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտում

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկը, ռուսաստանյան լեռնարդյունաբերական GeoProMining խումբը տոնում է իր 10-ամյա հոբելյանը մեր երկրում: 2007 թվականին խումբը ձեռք բերեց առաջին խոշոր ակտիվը Հայաստանում, GPM GOLD ընկերությունը, որը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը և կառավարում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, իսկ մի փոքր ավելի ուշ – Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ): Այս առիթով ԱրմԻնֆո գործակալության գլխավոր տնօրեն-թղթակից Էմանուիլ Մկրտչյանը զրուցում է խմբի նախագահ Ռոման Խուդոլիի հետ:

 

Ռոման Նիկոլայի, ամփոփեք, խնդրեմ, ձեր գործունեության 10 տարիները մեր երկրում: Ինչպիսի՞ արդյունավետությամբ կարողացավ ընկերությունն աշխատել, հաշվի առնելով այն, որ ակտիվների ձեռքբերումից հետո իսկույն վրա հասավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Ինչի՞ հաշվին կարողացաք ոչ միայն հաղթահարել այն, այլ նաև արձանագրել եկամտաբերություն: 

 

2007 թվականին մեր կողմից Հայաստանում ձեռք բերված ակտիվները գտնվում էին սարսափելի վիճակում, տեխնիկան, սարքավորումները գրեթե ամբողջությամբ մաշված էին, արտադրության կազմակերպումը և մշակույթը, մեղմ ասած, վատ վիճակում էին: Արտադրության արդյունավետությունը շատ ցածր էր, մեր նախորդները կուտակել էին հսկայական պարտքեր և ոչ միայն բյուջեի և մատակարարների, այլ նաև մյուս կոնտրգործակալների հանդեպ, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերի գծով: Աշխատավարձի գծով պարտքը կազմում էր 9 ամիս, իսկ աշխատողները գտնվում էին հարկադրված արձակուրդում: Բայց դա դեռ ամենը չէ, ընկերության նախկին սեփականատերերը Սոտքի հանքավայրում արդեն սպառել էին օքսիդային հանքերը, թողնելով միայն հրակայուն սուլֆիդայինները, որոնց հարստացման համար անհրաժեշտ էր կառուցել նոր գործարան, քանի որ Արարատի նախկին գործարանի տեխնոլոգիաները դրա համար նախատեսված չէր:

 

Հետևաբար, ակտիվների ձեռքբերումից հետո մեր առջև դրվեց լուրջ խնդիր`մշակել նախագիծը և կառուցել սուլֆիդային հրակայուն հանքաքարի մ,շակման գործարանը: «Կորս ռեսուրս» և «Էքստրադա թեքնոլոջի» ինժինիրինգային ընկերությունների հետ համատեղ մեծ ճանապարհ անցանք նախագծման, շինարարության, ամենաժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման ուղղությամբ: Գործարանի գործարկմանը նախապատրաստվեց նաև հանքավայրը: Մենք իրականացրեցինք գլոբալ արդիականացում, ճապոնական «Կոմացո» ընկերությունից գնելով 22 միավոր տեխնիկա`ինքնաթափեր, էքսկավատորներ, բարձիչներ և այլն: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում տիրում էր գրեթե նույն վիճակը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մեր ակտիվների ձեռքբերմանը, հաշվի առնելով ձեռքբերումը և տեխնոլոգիական արդիականացումը, ծախսեցինք մոտ 500 մլն.դոլար: Կարծում եմ, չնայած ճգնաժամին և տեխնոլոգիական ու կառավարման բարդ լուծումներին, մենք այդ ուղին հանթահարեցինք արժանապատվորեն:

 

Ինչպիսի՞ն են ընկերության միջնաժամկետ պլանները, կապված հայկական երկու ակտիվների զարգացման հետ:

 

Մենք, իհարկե, այդքանով բավարարվել չնենք ուզում, չնայած, կարող եմ ասել, որ ներդրումային տարիքը գրեթե նոր է սկսվում, վերջին տարում: Ներդրումների վերադարձի գործակիցը (ROI) ներդրված միջոցների ծավալների առումով առայժմ նվազագույն է, բայց, այնուամենայնիվ, գործը տեղից շարժվեց: Չէ որ երբ ներդրողը որոշում է մասնակցել այս կամ այն ակտիվին, առաջին հերթին, մտածում է այն մասին, թե որքան ժամանակից կարող է վերադարձնել կատարված ներդրումները, ինչպես նաև ինչ շահութաբերություն կարելի է ակնկալել: 2008 թվականին, Սոտքի ակտիվի ձեռքբերումից հետո, Ընկերությունն արդյունահանել և արտադրանքի էր վերածել ընդամենը 136 կգ ոսկի: Ընթացիկ տարում մենք արդեն արտադրել ենք 4 տոննա: Ինչպես տեսնում եք, տարբերությունը հսկայական է, ինչպիսի թռիչք է տեղի ունեցել: Այսօր Արարատի ֆաբրիկայում վերամշակում ենք 1.3 մլն.տոննա հանքանյութ, միջնաժամկետ հեռանկարում մտադիր ենք ծավալները հասցնել 1.5-1.7 մլն. տոննայի, ինչպես նաև նպատակ ունենք տարեկան արտադրել մինչև 5-6 տոննա ոսկի: Դրա համար պահանջվում են լրացուցիչ ներդրումներ, որոնք ներկայումս սեփական և ներգրաված միջոցների հաշվին կատարում ենք:

 

Նույնն է տիրում նաև Ագարակում: Մենք լավ հասկանում ենք, որ հանքանյութի ցածր պարունակության և համաշխարհային ցածր գների պայմաներում արտադրությունը եկամտաբեր դարձնել հնարավոր է բացառապես մասշտաբավորման միջոցով: Առաջնային փուլում նախատեսում ենք ավելացնել հանքանյութի մշակման պղնձամոլիբդենային ակտիվը`3.5 մլն.տոննայից մինչև 6 մլն.տոննա: Այդ գործողությունները հնարավորություն կտան, անգամ ցածր գների պայմաներում, աշխատել առանց վնասի: Սա լուրջ խնդիր է, պահանջում է զգալի ներդրումներ: Միայն ընթացիկ տարում GeoProMining-ը ավելի քան 3 մլն.դոլար է ուղղել Ագարակի պղնձա-մոլիբդենային կամբինատի տեխնիկական վերահագեցմանը:

 

Դուք աշխատում եք Ռուսաստանում, այլ երկրներում, աշխատել եք նաև Վրաստանում: Ինչո՞վ է տարբերվում Հայաստանը, այդյո՞ք մեր երկիրն ունի իր ուժեղ կողմերը, որոնք նրան հետաքրքիր կարող են դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

 

Գիտեք, Հայաստանը մեզ համար դարձել է հայներիք, չէ որ 10 տարին փոքր ժամանակահատված չէ: Այո, մյուս երկրների համեմատ այստեղ կան առավելություններ, որից գլխավորը պատմական լեռնահումքային իրավասու, աշխատասեր ու պրոֆեսիոնալ անձնակազմն է:

 

Պետք է ռիսկերի նկատմամբ մեծ ախորժակ ունենալ, որպեսզի այդպիսի զգալի ներդրումներ կատարել ճգնաժամային անորոշ ժամանակաշրջանում:

 

Այո, այդ 10 տարիները մեզ համար սովորական չէին, ինչպես նաև շատերի համար: Մենք ներդրեցինք մեր սեփական միջոցները, ներգրավեցինք փոխառություններ, ներդրեցինք տեխնոլոգիաներում, արտադրությունում, և այդ ամենը`2008 թվականի ճգնաժամի ընթացքում, իսկ հետո, 2012 թվականին, վրա հասավ նոր ճգնաժամը, որը դեռ չի ավարտվել: Այսինքն, մենք, պատկերավոր ասած, այլ պայմաններում գերթե չենք էլ աշխատել: Ղեկավարությունը և անձնակազմը հաղթահարեց այդ խնդիրը, մենք, ի տարբերություն մյուս ընկերությունների, աստիճանաբար զարգանում ենք:

 

Հետաքրքիր է Ձեր փորձագիտական կարծիքը Հայաստանի փորձագիտական հանրությունում պարբերաբար հնչեցվող հարցի վերաբերյալ, կապված երկրի լեռնահումքային արդյունաբերության անցմանը հումքի ավելի խորը մշակման սեփական հալեցման արտադրությանը, որի ստեղծման նախագիծը Զանգեզուրում արդեն մշակվում էր նախքան 2008-2009 թվականների ճգնաժամը, ինչպես նաև ոչ մեծ աֆինաժային գործարանի ստեղծման հնարավորությանը:

 

Պղնձի, մոլիբդենի խտանյութի հալեցման գործարանի շինարարության թեման պարբերաբար առաջացել է անցյալ 10 տարիներին: Գիտեմ, որ չինացիներն առաջարկել են կառուցել պղնձի հալեցման գործարան, որը ներկայումս ուսումնասիրվում է: Բայց որպեսզի պղնձի հալեցման սմելթեր գործարանը լինի արդյունավետ, անհրաժեշտ է մշակել առնվազն 80-100 հազար տոննա պղինձ: Նման ծավալների հասնել Հայաստանում, հավանաբար, հնարավոր է, ինչը ձեռնտու կլինի արդյունաբերող ընկերությունների համար, որոնք լոգիստիկայի գծով ունեն վնասներ: Սակայն, այնուամենայնիվ, պետք է ևս մեկ անգամ կշռադատել «կողմ» և «դեմ» տարբերակները, չէ որ մենք գտնվում ենք շուկայում, և տեղական հալորդը իր ծախսերով չպետք է զիջի այսօր գոյություն ունեցող վերամշակողներին:

 

Ինչ վերաբերվում է աֆինաժային գործարանին, ապա ներկայումս Դորե ձուլվածքը Հայաստանում արտադրում է միայն GPM Gold-ը: Աֆինաժային գործարանի կառուցման համար անհրաժեշտ են հզոր ռեսուրսներ: Անգամ եթե ավելացնենք արդյունահանումը` մինչև 6 տոննա ոսկու, այդ գործարանի չի լինի եկամտաբեր: Երբ շահագործման հանձնվեն մյուս հանքավայրերը, և ոսկու արտադրությունը Դորե համաձուլվածքով հասնի 30 տոննայի, այդ դեպքում այդ հարցի քննարկումը կունենա իմաստ: Բայց պետք է հաշվի առնել, որ աշխարհում կան մեծ թվով աֆինաժային արտադրություններ, միայն Ռուսատսնաում կա 11 գործարան, ու գրեթե բոլորն էլ թերի ծանրաբեռնված են: Եթե գործարան կառուցվի Հայաստանում, դժվար կլինի հասնել մրցունակ ինքնարժեքի, առաջիկայում ես նման հնարավորություն չեմ տեսնում: Որոշներն արդեն սնանկացել են, օրինակ, Կոլիմայի գործարանը Ռուսաստանում: Դա շատ նուրբ հարց է, Դորե արտադրողները, ի տարբերություն խտանյութ արտադրողների, չունեն լոգիստիկայի պրոբլեմներ, նրանց տրանսպորտային ծախսերը մինիմալ են: 

 

Եվ վերջին հարցը: «Ռեսուսներ հանուն բարորության» նշանաբանը, ձեր ընկերության կողմից, հավաբար, պատահական չէ ընտրվել, այլ արվել է սոցիալական քաղաքականության իրականացման նպատակով, հաշվի առնելով, որ Վարդենիսում, Արարատում և Ագարակում գործող ձեռնարկությունները, ըստ էության, քաղաքաստեղծ են, աշխատանքով ապահովելով տեղական աշխատունակ բնակիչների մինչև 70 տոկոսին:  

 

Մենք երկարաժամկետ և բարեխիղճ ներդրողներ ենք: Երբ գնեցինք GPMGold-ը, այնտեղ աշխատում էր 550 մարդ, այժմ աշխատում է 1050 մարդ: Հայաստանի բյուջեին արդեն վճարվել է ավելի քան 170 մլն.դոլար: Ինչ վերաբերվում է աշխատավարձին, մեր ձեռնարկություններում այն ամենաբարձրներից մեկն է ոլորտում:

 

Հասկանալով, որ մեր ձեռնարկություններն ունեն քաղաքաստեղծ բնույթ, 2011 թվականին ընկերությունը մասնատված նախագծերից անցավ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգային մոտեցմանը և գործարկեց համալիր մի ծրագիր, որն ընդգրկում է սոցիալական կլանքի բոլոր կողմերը, սկսած աշխատակիցների նկատմամբ ուշադիր վերաբերմունքից և վերջացրած շրջակա միջավայրի վրա արտադրոթյան ազդեցության նվազեցումով: Մենք մշտապես համագործակցում ենք պետական և տեղական մարմինների հետ, ինչը թույլ է տալիս առավել նրբանկատորեն արձագանքել բնակիչների հոգսերին, ինչպես նաև բարեգործական միջոցներն ուղղել այն նախագծերին, որոնք առավել արդիական են տեղական բնակչույան համար: 

 

Այսպես, մենք միջոցները ներդնում ենք սոցիալական ծրագրերում, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացմանը հրդեհային անվտանգության և պաշտպանության, էներգամատակարարման, ջրամատակարարման ոլորտներում, իրականացնելով նաև հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների վերանորոգում: Սոցիալապես անապահով խավերի աջակցությունը նույնպես ավանդաբար եղել GPM-ի սոցիալական աշխատանքի առաջնահերթություններից մեկը: Մենք օգնություն ենք տրամադրում նաև տեղական կառավարման մարմիններին, զանազան բնապահպանական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Վարդենիսի, Արարատի և Ագարակի բնակիչների համար բարեկարգ և հարմարավետ պայմանների ստեղծման գործում: Անցած 10 տարիների ընթացքում սոցիալական ծրագրերի և բարեգործությանը մենք ընդհանուր առմամբ ուղղել ենք մոտ 8 մլն. դոլար:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06