Արմինֆո. 2017թ.-ի հուլիսի 14-ին Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (BSTDB) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 200,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 8.455% տոկոսադրույքով և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMBSTBB21ER4) բորսայում կշրջանառվեն BSTBB1 բորսայական հապավմամբ:
Նշենք, որ 2017 թվականի հունիսի 27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի էր ունեցել Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի ՀՀ դրամով արտահայտված, 2 մլրդ.դրամ ծավալով, անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը, Ինչն իր ծավալներով երկրորդ դրամային տեղաբաշխումն է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից նախորդ տարի իրականացված 2.127 մլրդ.դրամ ծավալով բոնդերի տեղաբաշխումից հետո: Տեղաբաշխման ընթացքում պահանջարկը գերազանցեց առաջարկը, կազմելով 2,691,574,896.50 ՀՀ դրամ: Թողարկումն ամբողջությամբ տեղաբաշխվել է, ինչի արդյունքում բանկին հաջողվել է ներգրավել 2,005,573,856.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել 10,000.13 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.4545%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.3481%:
Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, BSTDB ցուցակված պարտատոմսերի հետ միասին, արդեն շրջանառվում է 10 էմիտենտների 13 դրամային թողարկումները, ընդ որում, 6 դրամային թողարկողները բանկեր են:
RUB | 4.03 | 0.06 |
USD | 387.17 | 0.02 |
EUR | 423.33 | -0.17 |
GBP | 505.68 | -1.14 |
CAD | 281.27 | -0.56 |
JPY | 25.97 | -0.04 |
CNY | 54.78 | 0.07 |
CHF | 451.25 | 0.24 |