Արմինֆո. Իտալական IDS ընկերությունը, «Technology and Science Dynamics» ընկերության հետ համատեղ, պատրաստ է 5 տարում ներդնել 10 մլն.եվրո, գիտահետազոտական լաբորատորիայի բացմանը Հայաստանում: Այս մասին հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Technology and Science Dynamics» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը:
Նրա խոսքով, աշխատանքները լաբորատորիայում ուղղված կլինեն տեխնոլոգիաների հետքազոտությանը ֆորենզիկի (համակարգչային կրիմինալիստիկա) ոլորտին: «Սկզբում մասնագետները կհետազոտեն ֆորենզիկայի ոլորտը, քանի որ այդ ոլորտը ներկայումս դինամիկ զարգանում է և ունի զարգացման մեծ ներուժ»,-ընդգծել է նա: Նրա խոսքով, սկզբում լաբորատորին կզարգանա TSD-ի R&D կենտրոնի տարածքում: Մասնավորապես, նա նշել է, որ համագործակցությանը նպաստել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը տեղի է ունեցել հունիսին, Հռոմում:
Իր հերթին, IDS փոխնախագահ Ալբերիկո Պարենտեն նշել է, որ ընկերության ներկայացուցիչները մի քանի տարի ուսումնասիրում են հայկական շուկան: «Հայաստանում ձևավորվել է տեխնոլոգիական լավ հիմք: Իսկ պետույանը կարևոր դերակատարություն է ընձեռվում տարածաշրջանում, տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, փետրվարի 24-ին, Հայաստանի կառավարությունը և Technology and Science Dynamics ընկերությունը ստորագրել էին «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, նորարարական և հեռահաղորդակցության ոլորտների խթանման» գծով փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային վարկանիշը: Ըստ փաստաթղթի, 15 երկրների դեսպանատներում կբացվեն ՏՀՏ-հատվածի ներկայացուցչություններ:
Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվարկների, Հայստանի ՏՏ ոլորտը, 2016-ի արդյունքներով, ապահովել է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը: Միևնույն ժամանակ, ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի ՏՏ ոլորտը կարող է ապահովել տարեկան 45-50% աճ, նշելով, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտը միջին հաշվով ապահովում է 20-25% աճ և $ 500 մլն-ի շրջանառություն: