Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 10-14-ին կտրուկ ավելացան ծավալները, մոտ 3,3 անգամ, նախորդ շաբաթ տեղի ունեցած 5.5 անգամ անկումից հետո: Դրան զուգահեռ, արժույթի ներբանկային շուկայում աճեց հետաքրքրությունը եվրոյով և ռուբլով գործառնությունների նկատմամբ, իսկ դոլարով գործարքների առքի նկատմամբ պահպանվեց պասիվությունը: Իսկ բորսայական հարթակը շարունակում էր պահպանել «հպարտ լռությունը»:
Արդյունքում, հաշվետու շաբաթ ՀՀ դրամը շարունակեց ամրապնդել դոլարի նկատմամբ` 479,5-ից մինչև 478,5 դրամ / $ 1, եվրոյի նկատմամբ`547-ից մինչև 545 դրամ /եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվեց 8 դրամ /ռուբլի մակարդակում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Հուլիսի 10-14-ը արտարժույթի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայական հարթակում գործարքների չէր եղել, ընդ որում` արդեն երկու ամիս: Միևնույն ժամանակ, արտարժույթի միջբանկային շուկայում հաշվետու շաբաթ կայացած գործողությունների ծավալը կազմել է $ 10,1 մլն., 479.43 դրամ / $ 1 միջին փոխարժեքով: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի առքը փոխեց դինամիկան`22% անկումից մինչև 23,4% աճ, իսկ վաճառքներում անկումը դանդաղեց` 19% - ից մինչև 8.9%, եվրոյի առքով`57% անկումից մինչև 5.9% աճ, եվրոյի վաճառքով` աճը 3.7%-ից արագացավ 8,6%, Ռուբլու վաճառքը 3.9%-ից արագացավ մինչև 45,8%, առքի գծով` 4% -ից մինչև 17,3%: Արդյունքում, գնվել է $ 95,1 մլն, 478.30 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 8.9 մլն եվրո, 544.41 դրամ / եվրո միջին փոխարժեքով, և 1.4 մլրդ.ռուբլի. 7,89 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: Իսկ վաճառվել է $ 82,1 մլն, 479.79 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 15,2 մլն. եվրո 548.19 դրամ / եվրո միջին փոխարժեքով, և 661,4 մլն.ռուբլի, 7,99 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Ըստ աղբյուրի, նախորդ շաբաթ (հուլիսի 3-8-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 45,1 մլրդ դրամի դրամով վարկեր և $ 45,2 մլն-ի ԱՄՆ դոլարով վարկեր, նախորդ ժամանակաշրջանի համեմատ (հունիսի 26-ից հուլիսի 1-ը) դրամով վարկերի ծավալը նվազել է 25,1%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 28.3%: