Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 14-ին ընդունել է Չինաստանի China Machinery Engineering Corporation մեքենաշինական կորպորացիայի պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, ներկայացնելով ընկերության գործունեության բնագավառները՝ կորպորացիայի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը հայտնել է իրենց մտադրությունները Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերությունը հետաքրքրված է հատկապես էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերով։
Ողջունելով կորպորացիայի մտադրությունները Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու վերաբերյալ՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Մեղրիե և «Շնողե ՀԷԿ-երի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման նախագծերին։
Չինական ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկումները շարունակել ներկայացված ծրագրերին ծանոթանալուց հետո։
![]() | 7.81 | 0.41 |
![]() | 458.98 | -0.42 |
![]() | 485.74 | 1.67 |
![]() | 572.99 | 1.96 |
![]() | 359.00 | 0.43 |
![]() | 35.85 | -0.13 |
![]() | 68.01 | -0.03 |
![]() | 472.69 | 2.04 |