Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է նաև Սյունիքի Ազատ տնտեսական գոտու շինհրապարակ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին են ներկայացվել ազատ տնտեսական գոտու հատակագիծը, ենթակառուցվածքները և շինարակական աշխատանքների մանրամասները։ Նախարարը և Մեղրու մաքսակետի ղեկավարությունը Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչների հետ քննարկել են ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները։ Սուրեն Կարայանը նաև ծանոթացել է Մեղրու մաքսակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական նյութերին, զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ տվյալներին:
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն.դոլար, իսկ հաշվի առնելով հնարավոր ծախսերի հետ միասին կարող է հասնել 32 մլն.դոլարի: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն. դոլար, իսկ աշխատակիցների թիվը` 60-70 մարդ: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվեն 120 ընկերություններ, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն.դոլարի ապրանքներ: Նպատակային ուղղությունները կլինեն ԵԱՏՄ, ԵՄ, Մերձավոր Արևելքը, ԱՄԷ, Սիրիան, Թուրքմենստանը, և այլն: Ներդրումների առումով, ըստ ընդհանուր կանխատեսումների, ակնկալվում են մինչև 350-400 մլն դոլարի ներդրումներ:
![]() | 5.71 | -0.02 |
![]() | 396.02 | 0.37 |
![]() | 431.27 | -0.19 |
![]() | 490.04 | -0.21 |
![]() | 297.40 | 1.83 |
![]() | 30.51 | 0.01 |
![]() | 58.49 | 0.05 |
![]() | 430.13 | -0.77 |