Արմինֆո. ԳեոՊրոՄայնինգի նախագահը շնորհավորել է կոլեկտիվներին «Հանքագործի և մետալուրգի» մասնագիտական տոնի և 10-ամյա համատեղ աշխատանքի կապակցությամբ.
«ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ, Ձեր մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, արտահայտելով իմ երախտագիտությունը ձեր ներդրած նշանակալի ավանդի համար՝ ի շահ մեր ընկերության և Հայաստանի Հանրապետության զարգացման։
Ուրախալի է, որ, չնայած հանքարդյունաբերության ներկայիս արտաքին ճգնաժամային մարտահրավերների, GPM ընկերությունների խումբը կայուն աշխատում է, կատարում է բյուջետային, սոցիալական բոլոր պարտավորությունները, եւ, որ ամենակարեւորն է՝ իրականացնում է երկարաժամկետ զարգացման ռազմավարություն:
Ավելին քան հպարտ ենք։ 2007 թվականից սկսած մենք անցել ենք առանց համապատասխան տեխնիկայի և սարքավորումների շահագործվող, փակման եզրին գտնվող ձեռնարկության, ինչպես նաև տեխնոլոգիական և հանքարդյունաբերության ոլորտում կուտակած հսկայական պարտքերի մարման դժվարին ճանապարհը։
Մենք այդ ճանապարհն անցել ենք միասին։Շնորհակա՛լ ենք Ձեզ։
Դուք ձեր կյանքը նվիրել եք աշխարհի հնագույն և առավել քան հարգված մասնագիտություններից մեկին։ Հնագիտական գտածոները վկայում են, որ մարդկությունընույնիսկ մ․թ․ա 5-6-րդհազարամյակում է սկսել յուրացնել հանքաքարից երկաթի ստացման դժվարին ու աշխատատար գործընթացը։ Եվ մինչ օրս էլ հանքարդյուաբերությունն ու մետալուրգիան եղել և մնում են տնտեսության առաջատար այն ճյուղերից մեկը, որոնցվրա է խարսխվում պետության փառքն ու արդյունաբերական հզորությունը։
Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կարողություններ և նվիրում։ Շնորհիվ ձեր պատասխանատվության, նվիրված աշխատանքի դու՛ք պահպանում և զարգացնում եք մետաղագործությունը։
Մաղթում ենք Ձեզ՝ քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, ստեղծագործական, աշխատանքային հաջողություններ եւ ձեռքբերումներ, անձնական երջանկություն։
Թո՛ղ ձեր կյանքում միշտ լինի կայունություն եւ բարգավաճում, ձեր ընտանիքներում՝ ջերմություն եւ հանգստություն։ Հարգանքով՝
ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլի»: