
Արմինֆո. Հուլիսի 19-21-ը Աստանայում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հանձնաժողովի հատուկ նիստ, հաղորդում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, ԱՊՀ գործադիր կոմիտեի անդամները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հանձնաժողովի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի էներգետիկայի նախարարությունների, ԱՊՀ երկրների ատոմային ճյուղի ձեռնարկությունների, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Միջուկային և ճառագայթային անվտանգության դաշնային կենտրոնի ներկայացուցիչները կքննարկեն միջուկային էներգիայի օգտագործման առկա վիճակն ու հեռանկարները: Նիստի ընթացքում կքննարկվեն նաև խաղաղ նպատակով ատոմային էներգիայի կիրառման բնագավառի նախաձեռնողական առաջարկությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում: