Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին հնարավորություն է ընձեռում Easy Pay վճարային տերմինալների միջոցով, պարզ և հարմարավետ եղանակով իրականացնել հետևյալ բանկային գործարքները` ավանդերի, բանկային և քարտային հաշիվների համալրում, ինչպես նաև վարկերի մարում։
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ողջ տարածքում հարմարավետորեն տեղակայված Easy Pay ընկերության շուրջ 800 տերմինալների միջոցով։
Բանկային գործարքներն Easy Pay տերմինալների միջոցով իրականացվում են արագ և անվտանգ։ Հաճախորդի կողմից վճարումը կատարելուց հետո, նրա բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքի մանրամասները պարունակող SMS-հաղորդագրություն։ Աշխատանքային օրերին և ժամերին (երկ.-ուրբ., ժամը 09:00-18:00) գործարքներն իրականացվում են ակնթարթորեն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:01-ին։
Easy Pay տերմինալների միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդից գանձվում է միջնորդավճար՝ 300 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի դիմաց։
Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: