Երեքշաբթի, 18 Հուլիսի 2017 17:48
Նաիրա Բադալյան

Քննարկվել է իրանական Քիշ կղզուց դեպի Հայաստան չվերթներ իրականացնելու հնարավորությունը

Քննարկվել է իրանական Քիշ կղզուց դեպի Հայաստան չվերթներ իրականացնելու հնարավորությունը

Արմինֆո .Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է իրանական «Քիշ էյրե ավիաընկերության տնօրեն հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության ներկայացուցիչներին առաջարկել են քննարկել նաև դեպի Գյումրու «Շիրակե օդանավակայան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

 

Տեղեկացնենք, որ 2017 թվականի հունիսի 22-ից «Քիշ էյրե ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ոչ կանոնավոր չվերթներ է իրականացնում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով: Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի: