Արմինֆո. Նիժնի Նովգորոդի «ՆԻԱԷՊ» ԲԸ ամենագործուն մասնակցությունն ունի Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրագործման հարցում: Այդ մասին հաղորդել է Նիժնի Նովգորոդի ԱԱՊ ներկայացուցիչ Ալեքսանդր Պուշկինը:
Հիշեցնենք, որ «ՆԻԱԷՊ» ԲԸ 15 կազմակերպություններից մեկն է, որոնք «Ռուսատոմ սերվիսի» կողմից ներգրավված են ՀԱԷԿ վիճակի հետազոտման աշխատանքներում, որոնց շրջանակում հետազոտվել է շուրջ 4,5 հազար միավոր սարքավորում:
ՆԻԱԷՊ» ԲԸ ASE ընկերությունների խմբի կառավարող կազմակերպությունն է: ASE-ն համաշխարհային ատոմային ինժեներային բիզնեսի առաջատարն և զբաղեցնում է ԱԷԿճների կառուցման համաշխարհային շուկայի ավելի քան 30%-ը` իր գործունեությունն իրականացնելով 20-ից ավելի երկրներում:
2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |