Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2017 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է հարկերի հավաքագրման աննախադեպ բարձր տեմպեր: Այս մասին հայտարարել է ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը Հուլիսի 24-ին «Բավրա» սահմանային անցակետ կատարած այցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ծառայության ՊԵԿ մամուլի ծառայությունը, հարկերի հավաքագրման աննախադեպ բարձր տեմպեր են արձանագրվել առևտրի և հանքարդյունաբերության ոլորտներում: «Պետբյուջեի հարկային եկամուտները տարվա առաջին կիսամյակում աճել են 48 մլրդ դրամով, կամ 9,8%, հարկային ոլորտի մասով աճը կազմել է 33 մլրդ, իսկ մաքսայինի ասով` 15 մլրդ դրամ», - ասել է նա:
Նշենք, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2017-ի հունվար-մայիսին ավելացել է 6.4%: Այս տարվա մայիսին, 2016-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,9%, իսկ միայն մայիսին` 11,9%:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

