Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 10:57
Ալեքսանդր Ավանեսով

ՀԱԷԿ առաջին բլոկը դուրս կբերվի շահագործումից

ՀԱԷԿ առաջին բլոկը դուրս կբերվի շահագործումից

Արմինֆո. ՀԱԷԿ առաջին բլոկը դուրս կբերվի շահագործումից: Համապատասխան օրինագծի նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, առաջին բլոկն արդեն տևական ժամանակ չի շահագործվում, բայց կա շահագործումից վերջինիս լիակատար դուրս բերման անհրաժեշտություն: Փոխնախարարն ընդգծել է, որ կան այդ նախագծի ֆինանսական բաղադրիչի հետ կապված հաշվարկներ: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ արտաբյուջետային հիմնադրամ, որտեղ տարեկան որոշակի գումար է փոխանցվում՝ ամրագրված ԱԷԿ համար սակագնում: Փոխնախարարը չի նշել շահագործուկից բլոկի դուրսբերման ժամկետները և նախագծի իրականացման համար ներդրումների ծավալները՝ կոչ անելով սպասել կառավարության որոշմանը:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը հայտնել էր, որ շահագործումից բլոկի դուրսբերման նախագծի արժեքը կազմում է շուրջ $150 մլն: Արտաբյուջետային հիմնադրամում տարեկան կուտակվում է շուրջ $1 մլն, ինչը  խիստ անբավարար է խնդրի լուծման համար: Այդ պատճառով կառավարությունը մտադիր է բանակցություններ անցկացնել դոնորների հետ՝ վարկային ռեսուրսներ և դրամաշնորհներ ներգրավելու նպատակով: