Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 10:58
Ալեքսանդր Ավանեսով

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն մտադիր է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության բաժնետոմսերի գրավադրմամբ վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և ՎԶԵԲ-ից

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն մտադիր է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության բաժնետոմսերի գրավադրմամբ վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և ՎԶԵԲ-ից

Արմինֆո. «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ բաժնետոմսերի 100% սեփականատերն է, մտադիր է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության բաժնետոմսերի գրավադրմամբ վարկեր ներգրավել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) և ՎԶԵԲ-ից: Հուլիսի 27-ին կառավարությունն իր հերթական նիստում հավանություն կտա այդ գործարքին:

Ըստ նախագծի, որը հրապարակված է գործադիր մարմնի կայքում, կգրավադրվի ՀԷՑ բաժնետոմսերի 69.9999594% (172496) :

Ավելի վաղ, Երևանում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ԱրմԻնֆո-ի  հարցին, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ ներդրումների ծրագրի ընդհանուր արժեքն առաջիկա 5 տարիաների համար կկազմի 200 մլն.դոլար, որից 80-ական մլն.դոլարը կտրամադրեն ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը: