Արմինֆո. Հայաստանի բանկերը, վերջին տարում համալրելով կապիտալի սահմանաչափը, կտրուկ ակտիվացրել են վարկավորումը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության Վերլուծակալ ծառայության կողմից պատրաստված` Հայաստանի Բանկերի 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Էքսպրես-ռենկինգի, վարկավորման տարեկան տեմպերն անցյալ տարվա համեմատ աճել են, անցյալ տարվա 12% -ից մինչև 20%, կազմելով 2,6 մլրդ դրամ: Արդյունքում, ակտիվները 25,3% ավելացրել են, մինչև 4,2 տրլն դրամ, նախորդ տարվա 9.1% համեմատ:
Արդյունքում, զուտ շահույթը բանկային համակարգում տարեկան կտրվածքով ավելացել է 49.5%, մինչև 19.2 մլրդ դրամ, իսկ II եռամսյակում նվազել 20.1%, I եռամսյակի զգալի աճից հետո (11 անգամ): Մեկ տարի առաջ զուտ շահույթն աճել էր 58.7%, ընդ որում, տեմպերի բարելավում էր տեղի ունեցել թե եռամսյակային առումով, քանի որ I եռամսյակում 13,8% անկմանը հաջորդել էր 3 անգամ աճ, և թե II եռամսյակում: Շահույթի աճի դանդաղումը թույլ է տալիս ենթադրել, որ անհույս վարկերից պորտֆելների մաքրումը շարունակվում է:
Բանկերի ընդհանուր կապիտալն աճել է տարեկան կտրվածքով 22,1%, նախորդ տարվա` 19.4% աճի փոխարեն: Ընդ որում, կանոնադրական կապիտալի տարեկան աճն արագացրել է 28%-ից մինչև 36.1%, իսկ կուտակված շահույթն սկսել է արագ նվազել, անկումը կազմել է 3.5%-ից մինչև 11.1%: Հաշվետու ժամանակահատվածում կապիտալացվել է 10 բանկ, և այդ գործընթացն ավարտվել է անցյալ տարի, ինչը թելադրված էր բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի կատարումով, որը 2017-ից սահմանվել էր 30 մլրդ.դրամ: Արդյունքում, բանկերի ընդհանուր նորմատիվային կապիտալը տարեկան կտրվածքով աճեց 31.7%, միջին հաշվով կազմելով 39.1 մլրդ դրամ, նախորդ տարվա աճը` 17,5%:
Կապիտալի համարժեքությունը շուկայում միջին հաշվով ավելացել է`27.35%-ից մինչև 34.45%, պահանջվող 12% նորմատիվի պայմաններում: Ընդհանուր իրացվելիություն նորմատիվն աճել է 30.33%, մինչև 36,12%, իսկ ընթացիկ իրացվելիությունը`200.63%-ից մինչև 225.55%, համապատասխանաբար պահանջվող 15% և 60% նորմատիվների պայմաններում:
Ըստ AmRating Ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների, բարձր կապիտալիզացիան, որը տեղի է ունենում ավելորդ իրացվելիության ֆոնի վրա, կարող է մեծացնել բանկերի ախորժակը դեպի ռիսկերը, ինչը հետագայում սպառնում է վատթարացնել պորտֆելների որակը: Եվ չնայած այն հանգամանքին, որ կապիտալացումը, հավանաբար, բավարար հնարավոր վնասները կլանելու համար, այնուամենայնիվ, ակտիվների որակը շարունակում է մնալ հայկական բանկերի առանցքային ռիսկերից մեկը:
Նշենք, որ 2015-2016 թվականներին շուկայից դուրս եկավ չորս բանկ`ՊրոԿրեդիտ, ԲՏԱ, Առէկսիմբանկ և Հայկական Զարգացման Բանկ, համապատասխանաբար միավորվելով Ինեկոբանկին, Հայէկոնոմբանկին, Արդշինբանկին և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ: Արդյունքում, 2017 թվականից Հայաստանի բանկային շուկայում գործում են 17 բանկեր: