Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 11:02
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր վարկային պրոդուկտ՝ ավանդների գրավադրմամբ սպառողական վարկեր և վարկային գծեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր վարկային պրոդուկտ՝ ավանդների գրավադրմամբ սպառողական վարկեր և վարկային գծեր

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավանդներ ձևակերպող կամ գործող ավանդներ ունեցող հաճախորդները, կարող են սպառողական վարկ կամ վարկային գիծ ձևակերպել իրենց ավանդի գրավով:

Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդի գրավով սպառողական վարկ կամ վարկային գիծ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում և առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, օրինակ՝ գումարի շտապ անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է չհանել իր ավանդը Բանկից և չկորցնել կուտակված տոկոսները, այլ տվյալ ավանդի գրավով վերցնել վարկ, պահպանելով ավանդի կուտակված տոկոսները:

Հաճախորդի ընտրությանը Բանկն առաջարկում է` մարման գրաֆիկով սպառողական վարկ (ամսական անուիտետ կամ ամսական տոկոսների վճարում՝ ժամկետի վերջում հիմնական պարտքի մարումով); վարկային գիծ՝ ամսական տոկոսների վճարումով և ժամկետի վերջում վարկային գծի մայր գումարի մարումով։

Ավանդի գրավով վարկի/վարկային գծի հիմնական պայմաններն են`

Ժամկետը գործում է մինչև գործող ավանդի ժամկետի ավարտը; վարկի տոկոսադրույքը կազմում է ավանդի տոկոսադրույքին գումարացծ 4.5%, իսկ գումարը`ավանդի գումարի 100%-ի չափով; վարկը/վարկային գիծը տրամադրվում է ավանդի արժույթով; վարկը տրամադրվում և սպասարկվում է առանց որևէ միջնորդավճարի։

Ավանդների գրավադրմամբ սպառողական վարկերի և վարկային գծերի պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման 78.01 մլրդ դրամ ծավալով գտնվում է երեք առաջատար բանկերի կազմում: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ մասնաբաժինը գերազանցում է 47% -ը: Իսկ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է մանրածախ վարկավորման շուկայի ավելի քան 11%-ը: Սպառողական վարկավորման հատվածում բանկը երկրորդ տեղում է, 62,7 մլրդ դրամ ծավալով որըտ կազմում է  վարկային պորտֆելի 38.4%-ը: Վանկերի սպառողական վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է մոտ 13%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.04.2020
RUB6.40-0.06
USD504.960.49
EUR552.07-1.38
GBP624.081.72
CAD354.31-0.15
JPY46.920.41
CNY71.350.15
CHF522.19-0.85



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000