Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 12:47
Էմմանուիլ Մկրտչյան

Հայկական ԱԷԿ. Որտեղ է հեքիաոը և որտեղ իրականությունը

Հայկական ԱԷԿ. Որտեղ է հեքիաոը և որտեղ իրականությունը

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկակաձգման ծրագիրը Հայաստանի կարևորագույն նախագծերից մեկն է, որն անհրաժեշտ է նույն շարքում դասել այնպիսի ենթակառուցվածքային նախագծերի հետ, ինչպիսիք են`Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը և Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծումը: Նշված բոլոր նախագծերն ուղղված են երկրի տնտեսության զգալի ամրացմանը, ինչն անհնարին կլիներ առանց տնտեսական անվտանգության, ինչպես նաև դրա կարևորագույն բաղադրիչի`էներգետիկ անվտանգության ամրապնդման:

Գաղտնիք չէ, որ նման ռազմավարական նախագծերի իրականացմանն ուղղված կառավարության գործունեությունն աջակցվում է գործընկեր-երկրների, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Դա առաջացնում է որոշ անբարյացակամ տրամադրված հարևանների դժգոհությունը, որոնք ուշադրույամբ հետևում են Հայաստանի ցանկացած տնտեսական հաջողություններին: Բայց քանի որ երկրի ղեկավարության գործունեությանն ուղղակիորեն միջամտելն անհնար է, ուրեմն հակառակորդն սկսել է թիրախավորել Մեծամորի ատոմակայանը: Այսպես, ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր, որոնք հիմնված են պրոֆեսիոնալի համար բոլորովին էլ ոչ համոզիչ, բայց սովորական քաղաքացիների համար էական հանդիսացող թեզի վրա, կապված Մեծամորի ատոմակայանի սպառնալիքի հետ: Սովորական ընթերցողին առաջարկում ենք սովորել տարբերել ցորենը որոմից`փարատելով կասկածներն ու  ինքնուրույն հասկանալ պրոբլեմը, հիմնվելով գիտական իրական եզրակացությունների, այլ ոչ թե մի խումբ մարդկանց հերյուրանքների վրա, որոնց զենքը հակահայկական տրամադրություններն են:

Այսպիսով, ինչպիսի ինչ սարսափելիներով է միջազգային հանրությանը, ինչ-որ չափով նաև մեր բնակչությանը, վախեցնում Հայաստանի «հակա-շահերի» այդ նույնն քարոզչությունը: Ուզում եմ հիշեցնել, որ այդ հեքիաթների մեծ մասն օգտագործվել է դեռ 1980-ականների վերջին, երբ մեր կողմից ստեղծված հասարակական վրդովմունքը հանգեցրեց այդ նույն ատոմակայանի փակմանը, ինչը հանգեցրեց հսկայական տնտեսական ճգնաժամի, երկիրը ետ մղելով գրեթե կես դար:

 

Հեքիաթ 1. Կայանը կանգնած է տեկտոնիկ գոտում և չի դիմանա ուժեղ երկրաշարժի:

 

Ժխտել, որ Հայաստանի ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ գոտում, իհարկե, կլիներ միանգամայն անհեթեթ զբաղմունք: Այո, մեր երկրում տեղի են ունենում երկրաշարժեր: Հայ ժողովրդի հիշողության մեջ հավերժ կմնա Սպիտակ քաղաքում 1988 թվականին տեղի ունեցած իրադարձությունները: Մի շարք «փորձագետներ» ինչ-ինչ պատճառներով բոլորովին անտեսում են այն փաստը, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր կայանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, որը դիմացավ այդ աղետին: Բանը նրանում է, որ Հայկական ատոմակայանն իրենից ներկայացնում է արդյունաբերական օբյեկտ, որն ի վիճակի է դիմակայել 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի, ըստ Ռիխտերի սանդղակի, բայց կայանի անվտանգության ռեզերվային մակարդակը շատ ավելի բարձր է: Ավերիչ սեյսմիկ աղետից կայանը պաշտպանում են բազալտի հաստ շերտերը և 400 մետր հաստությամբ և մինչև Արաքս գետը հասնող երկարությամբ խարամը, ինչպես նաև հիդրոկլանիչները, որոնք երկրաշարժի դեպքում միմյանց ամուր կապում են կայանի հիմքն ու սարքավորումները, վերջիներիս թույլ չտալով ենթարկվել ցնցումներին ու իներցիային: 2015 թվականին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հետազոտեց Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը: Միջազգային հանձնաժողովը եկավ եզրակացության, որ կայանը համապատասխանում է  սեյսմիկ անվտանգության բոլոր չափանիշներին, ըստ ՄԱԳԱՏԷ-ի նորմերի: «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո Հայաստանում անցկացվեց համալիր երկրաֆիզիկական հետազոտություն, աշխարհի 7 երկրների առաջատար մասնագետների մասնակցությամբ: Արդյունքները հասանելի է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքում և վկայում են ՀԱԷԿ-ի հարթակի ներսում ակտիվ տեկտոնիկ վտանգների մասին: Բացի այդ, 1995 թվականին վերագործարկումից հետո, որն առաջին անգամ  կատարվեց համաշխարհային պրակտիկայում, կայանում իրականացվեցին անվտանգության նորագույն համակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքներ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գտնում է, որ ցավալի է, որ որոշ պետություններ, մասնավորապես, Ադրբեջանը և Թուրքիան անհարգալից վերաբերմունք են դրսևորում ՄԱԳԱՏԷ-ի որոշումների նկատմամբ: «Այդ պետությունները փորձում են միջազգային հարթակներն օգտագործել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներով, բարձրաձայնելով Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ»:

 

Հեքիաթ 2. Կայանում տեղադրված է այնպիսի ռեակտոր, ինչպիսին Չերնոբիլի ԱԷԿ-ում, ինչը շուտով անխուսափելիորեն կհանգեցնի աղետի:

 

Հայկական ԱԷԿ-ի և Չեռնոբիլի կայանի միջև տարբերությունների մասին չեն խոսել միայն ծույլերը, բայց շատերը շարունակում են պնդել, որ այդ երկու կայաններում տեղադրված են նույն ռեակտորները: Գնանք հերթականությամբ: Սկզբի համար հարկ է նշել, որ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ընթացքում, 1995-ից ի վեր (վերագործարկումից հետո) որևէ արտակարգ պատահար չի գրանցվել: Այսինքն, կայանն ավելի քան 20 տարի գործում է բնականոն ռեժիմով: ՀԱԷԿ երկու բլոկներում, արդիականացված 2-րդ էներգաբլոկի հետ միասին, տեղադրված են ԲԲԷՌ տեսակի ռեակտորներ: Դրանք արմատապես նոր տեսակի ռեակտորներ են, ի տարբերություն Չեռնոբիլի ատոմակայանի, հետևաբար, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի սցենարի կրկնությունը տեխնիկապես բացառվում է: Բացի այդ, ԲԲԷՌ-440 ռեակտորը տարբերվում է BWR ռեակտորներից, որոնք տեղադրված են Ֆուկուսիմայում: Խոսքը տանք մասնագետին: «Հայկական ԱԷԿ-ի նախագծման ընթացքում արվել է տեխնոլոգիական սարքավորումների ճիշտ և հիմնավորված ընտրություն: Առաջին հերթին խոսքը գնում է ԲԲԷՌ-440 տեսակի ռեակտորի տեղադրման մասին: Ընդ որում, Հայկական ԱԷԿ-ի համար մշակվել է ԲԲԷՌ-440-ի հատուկ սեյսմակայուն մոդիֆիկացիա`ԲԲԷՌ-440/270-ը: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին այդ լուծման հիմնավորվածությունը: Դրա հեռատեսությունն ապացուցեին նաև վթարները Չերնոբիլի ԱԷԿ-ում`ՌԲՄԿ ռեակտորով, ինչպես նաև Ֆուկուսիմայում`եռացող ջրի ռեակտորով:

ԲԲԷՌ-440/270 ռեակտորներն ունեն անվտանգության մեծ պաշար, նրանք, օրինակ, շարունակում էին բնականոն աշխատանքը նույնիսկ Սպիտակի երկրաշարժի ընթացքում», - ասում է ՄԱԿ-ի էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը: Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո Հայկական ԱԷԿ-ում իրականացվեցին սթրես-թեստեր, «հետֆուկուսիմյան» չափանիշներով, ինչը  թույլ տվեց հաստատել մեր կայանի հուսալիությունը: Վերջին 25 տարիների ընթացքում ԱԷԿ-ը շարունակաբար գտնվել է ոչ միայն հանրապետության, այլ նաև բոլոր միջազգային մասնագիտացված կառույցների ուշադրության կենտրոնում: Ավելին, Հայաստանի իշխանությունները կամավոր, առաջիններից մեկն աշխարհում, իրականացրեցին «հետֆուկուսիմյան»  սթրես-թեստեր: «Այդ մասնագիտացված կառույցների պաշտոնական տեսակետը հետևյալն է. ՀԱԷԿ-ի հետ կապված բոլոր ռիսկերը վերահսկելի են և գտնվում են ընդունելի մակարդակում: Չէ որ ի վերջո, Հայաստանը շահագրգռված է իր քաղաքացիների անվտանգության մեջ», - ասել է Արա Մարջանյանը: Այստեղ հետաքրքիր է նաև ամերիկյան փորձագիտական ​​կառույցների տեսակետը: Ամերիկյան Engineering Planning and Management ընկերության տնօրեն Ռոբերտ Քալանթարին գտնում է, որ Մեծամորի ԱԷԿ-ի պրոբլեմն «ուռճացված» է: «Հայկական ատոմակայանը, ինչպես ցանկացած գործող ԱԷԿ, համապատասխանում է անվտանգության խիստ ստանդարտներին»: Կայանը պարբերաբար ստուգվում է, իսկ ԲԲԷՌ-440/270 տեսակի ռեակտորն ադապտացված է սեյսմիկ հատուկ պայմաններին: Բացի այդ, ԱԷԿ-ի վերագործարկումից հետո իրականացվել է կայանի անվտանգության լրացուցիչ սեյսմիկ արդիականացում: Այսպիսով, ՀԱԷԿ-ն ի վիճակի է դիմակայել սեյսմիկ ալիքներին, որոնք կարող են լինել տարածաշրջանում: Մասնագետը հատուկ ընդգծել է, որ, օրինակ, ԱՄՆ ատոմային կայաններում տեղադրված է 2 վթարային դիզելային գեներատոր, իսկ Մեծամորի ատոմային էլեկտրակայանում`5, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել բոլոր հնարավոր ռիսկերը: Եվս մեկ կարևոր փաստ, ինչի մասին մոռանում են կայանի շուտափույտ փակման կողմնակիցները`Հայկական ԱԷԿ-ը միակն է աշխարհում, որն ունի բնական շրջանառության ռեժիմ, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում, նույնիսկ առանց հարկադիր շրջանառության, ապահովել ռեակտորի սառեցումը 72 ժամվա ընթացքում:

 

Հեքիաթ 3: Հայաստանում ֆինանսական և նյութական ռեսուրսների բացակայությունը կայանի անվտանգության պահպանման հնարավորություն չի տալիս

 

Ինչպես հայտնի է, Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ ԱԷԿ արդիականացմանն ուղղված աշխատանքներ է իրականացնում: Արդիականացումը ոչ միայն հին սարքավորումը նորով փոխարինումն է, այլ նաև ատոմակայանի էլ ավելի մեծ հուսալիության և անվտանգության ապահովմանն ուղղված լայնածավալ աշխատանքը: Հայ մասնագետների հետ միասին այդ աշխատանքները կատարում են նաև ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերության մասնագետները, ովքեր մասնագիտացած են ռուսական նախագծերով կառուցված ԱԷԿ տեխնիկական սպասարկման ոլորտում: ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը նշում է, որ 1993 թվականից  մինչ օրս ՀԱԷԿ անվտանգության բարձրացման նպատակով ներդրվել է ավելի քան 200 մլն.դոլար: Միջոցները տրամադրվել են ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության կողմից: 1995 թվականին երկրորդ էնորգաբլոկի վերագործարկման պահից ի վեր, կատարվել է վերջինիս անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված 1400 միջոցառում: Եվս 300 մլն.դոլար կներդրվի ՀԱԷԿ N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում: Ելնելով այս թվերից՝ կայանի անվտանգության պահպանման համար գումարի բացակայության վերաբերյալ «փորձագետների» հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Բոլոր այդ ապատեղեկատվությունները կարող են ունենալ մեկ պատասխան, որը մերը չէ՝ որպես շահագրգիռ կողմի: Այն ուղղակի պատասխան չէ, այլ ներկայացնում է միջուկային էներգետիկայի բնագավառում ամենահեղինակավոր կազմակերպության՝ ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ գնահատականներն ու վկայությունները: ՄԱԳԱՏԷ-ի միջուկային անվտանգության փորձագետների խումբը բոլորովին վերջերս ավարտել է ՀԱԷԿ-ի  երկարաժամկետ շահագործման անվտանգության գնահատումը: Այդ կազմակերպության եզրակացությունների համաձայն, որը ներկայացրել է մասնագետների խումբն Արգենտինայից,  Բուլղարիայից, Կանադայից, Հնդկաստանից, Ուկրաինայից և ՄԱԳԱՏԷ-ից, ՀԱԷԿ գործունեությունը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Առանձին քննարկվել են կայանի երկարաժամկետ շահագործման հետ կապված ծրագրերը, մարդկային ռեսուրսներին և կառավարմանն առնչվող հարցերը: Փորձագետներն ատոմային կայանի աշխատանքում դրական կողմեր են առանձնացրել, որոնցից են՝ սեյսմիկ անվտանգության ատեստավորման ու անվտանգության արդիականացման ծրագրերը։ Ներկայացվել են նաև երկարաժամկետ շահագործման անվտանգության բարելավման վերաբերյալ մի շարք խորհուրդներ։ Օրինակ, ԱԷԿ-ում պետք է մշակվի ու ներդրվի մեթոդաբանություն, որի համաձայն՝ անվտանգության հետ կապված բոլոր համակարգերը պետք է գնահատվեն երկարատև շահագործման տեսանկյունից։ ՀԱԷԿ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել կատարել բոլոր հանձնարարականները և խնդրել ՄԱԳԱՏԷ-ին հաջորդ առաքելությունը ծրագրել մոտավորապես 18 ամիս հետո։ Զեկույցը քննարկվելու է ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայանում, իսկ վերջնական զեկույցը կներկայացվի երեք ամսվա ընթացքում:

 

Հեքիաթ 4. ԱԷԿ-ում օգտագործվող ջրով, որը թունավորված է ռադիացիայից, ոռոգվում է Արարատյան դաշտավայրի գյուղացիների հողամասերը, իսկ ռադիոակտիվ թափոնները պահվում են ադրբեջանական գրավյալ տարծաքներում:

 

Հայաստանը, ինչպես ցանկացած նորմալ երկիր, չի պատրաստվում կտրել այն ճյուղը, որի վրա նստած է, և հսկայական նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը և միջազգային իրավական փաստաթղթերի իրականացմանն ազգային և միջազգային մակարդակներում, այդ թվում նաև այդ ոլորտում կենսունակ օրենսդրության ստեղծման ճանապարհով: Հայկական ԱԷԿ-ի ողջ գործունեությունը կանոնակարգվում է մի շարք միջազգային իրավական ակտերով: ՀԱԷԿ-ի անվտանգության ստանդարտները երաշխավորում են, որ ռադիոակտիվ թափոնները և արդեն աշխատած միջուկային վառելիքը ոչ մի վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանին, և ոչ ել տարածշրջանի որևէ երկրի: Հետևաբար, հայտարարությունն այն մասին, որ կայանի աշխատանքի հետևանքով տարածաշրջանում դիտվում է տասնյակ անգամ բարձր ռադիացիոն ֆոն, իսկ գետերում լողում են մուտանտ-ձկներ, դիտվում են որպես մոլեգին ֆանտազիա, ինչպես նաև ցանկալին իրականի տեղ ներկայացնելու փորձ: Կայանն ամեն տարի ստուգվում է, որի ընթացքում փորձագետները չափում են շրջակա միջավայևրի պարամետրերը: Այնուհետև այդ հաշվետվությունները հրապարակվում են ազատ և հասանելի ռեժիմով: Քանի որ կայանը մինչ օրս գործում է, և չկա դրա փակման մասին որոշում, հետևաբար կարող է լինել միայն մեկ եզրակացություն`բնակչության և շրջակա միջավայրի համար Հայկական ԱԷԿ-ը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ՀԱԷԿ-ում անվտանգության ապահովման սկզբունքները ենթադրում են, որ ամբողջովին բացառվում է միջուկային վառելիքի և թափոնների դուրսբերման հնարավորությունը կայանի տարածքից: Հայաստանը 2015 թվականին մի շարք փոփոխություններ կատարեց կառավարության որոշումներում, որոնք վերաբերվում էին ռադիոակտիվ նյութերի արտահանմանը և ներմուծման լիցենզավորման իրավունքին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին, հայկական ատոմակայանի, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը և անվտանգության բարձրացմանը: ՄԱԳԱՏԷ-ի առաջարկների հիման վրա ՀԱԷԿ-ի համար մշակվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարություն»: Հետևաբար, աշխատած ռադիոակտիվ թափոնների ուտիլիզացիան նույնպես տեղի է ունենում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հսկողության ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Էկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարինԷկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարին
ԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունըԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունը
Փաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներումՓաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում
Վրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվըՎրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվը
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.02.2026
RUB4.890.02
USD377.88-0.09
EUR450.061.86
GBP516.342.15
CAD278.651.75
JPY24.360.24
CNY54.670.09
CHF493.384.10