Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ ՌԴ նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Հայաստանի տնտեսության վրա: «ՌԴ տնտեսությունն արդեն հարմարվել է պատժամիջոցների պայմաններում աշխատելուն», - հուլիսի 27-ից կառավարության նիստից հետո այս մասին հայտարարել է Վարդան Արամյանը, կոչ անելով ձեռնպահ մնալ բացասական սցենարներից Հայաստանի տնտեսության համար:
Նա նշել է, որ նոր պատժամիջոցներն էական ցնցումներ չեն առաջացնի Ռուսաստանի տնտեսության մեջ: Այս անգամ, ըստ նախարարի, շուկաները նոր պատժամիջոցներին արձագանքեցին ավելի քիչ էմոցիոնալ, ՌԴ ռուբլին մի փոքր ընկավ, բայց ոչ այնքան, որքան 2014 թվականին: Բումերանգի էֆեկտը Հայստանի տնտեսության համար չի սպասվում: ՀՀ կառավարությունը շարունակում է գործել երկրի բյուջեի սցենարով:
Ըստ Հայաստանի 2017 թվականի պետբյուջեի, երկրի ՀՆԱ աճը տարվա արդյունքներով կկազմի 3,2%: Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 4,7%, 2019-ին`5,4%, իսկ 2020-ին`5.7%: Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ ՀՆԱ-ի իրական աճը 2016-ի պետական բյուջեով նախատեսված էր 2,2%, ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը`4%, 12-ամսյա գնաճը`4% (+/- 1.5% ), իսկ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3,5%-ը: Այնուամենայնիվ, տարվա արդյունքներով, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2016-ին կազմեց 0,2-0,3%, ծախսերը գերազանցեցին 1 տրլն 440 մլրդ դրամը, հարկային մուտքերը կրճատվեցին 70-80 մլրդ/դրամով, բյուջեով նմախատեսված դեֆիցիտի մակարդակը գերազնացելով 2%:
![]() | 4.40 | -0.04 |
![]() | 402.95 | -0.10 |
![]() | 436.48 | -1.55 |
![]() | 509.17 | -1.33 |
![]() | 297.12 | -0.44 |
![]() | 27.41 | -0.09 |
![]() | 56.42 | -0.05 |
![]() | 461.57 | -0.01 |