Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիները 2017-ի II եռամսյակում կրճատվել են 22,8%, իսկ հատուցումները` 10.2%: Իսկ I կիսամյակում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`4.7%, քան հատուցումներինը`30.5%: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր աճը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 8,1 մլրդ դրամ (ըստ IFRS ստանդարտների):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգը 2017-ի I կիսամյակը եզրափակել է 1.3 մլրդ դրամ զուտ շահույթով, ապահովելով եռամսյակային 44,6% աճ, ինչպես նաև տարեկան 51.6% անկում: Ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների (ՀՀ ԿԲ ստանդարտներով), ապահովագրական պրեմիաները կազմել են 16.98 մլրդ դրամ (տարեկան աճը`5,3%), իսկ հատուցումները`8.02 մլրդ դրամ (տարեկան աճը`17,7%): Հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական պրեմիաների անկում է արձանագրվել 2 ընկերությունում, մինչդեռ, ապահովագրական հատուցումների անկում`4 ընկերությունում:
Ապահովագրական պրչեմիաների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը`4.9 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են`«ԻՆԳՈ Արմենիա»`4,5 մլրդ դրամ, «Նաիրի Ինշուրանս»`2.9 մլրդ դրամ, «ՍԻԼ Ինշուրանս»`2,1 մլրդ դրամ, ՌԵՍՈ`- 1,7 մլրդ դրամ և «Արմենիա Ինշուրանս»`899,9 մլն դրամ:
Ապահովագրական պրեմիաների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ավանդաբար բաժին է ընկել ԱՊՊԱ հատվածին`56.18% կամ 9.5 մլրդ դրամ (տարեկան աճը`1.4%): Բժշկական (այդ թվում, կամավոր) ապահովագրական հատվածում պրեմիաների կազմել են 3.6 մլրդ. դրամ կամ ընդհանուր պրեմիաների 21,48%-ը (տարեկան աճը`18.2%): Գույքային ապահովագրության մասնաբաժինը կազմել է 6,34% կամ 1,1 մլրդ. դրամ (տարեկան անկումը`6,7%): ԿԱՍԿՈ հատվածում ապահովագրական պրեմիաները կազմել են 925.6 մլն.դրամ կամ 5.45% (տարեկան անկումը`0.01%):
Մյուս ապահովագրական 9 դասերով ապահովագրական պրեմիաները կազմել են 1.8 մլրդ. դրամ: Ապահովագրական 4 դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն, ջրային տրանսպորտի օգտագործումից բնխող ապահովագրություն, երաշխիքների և վարկային ռիսկերի ապահովագրական) հայկական ապահովագրողները հաշվետու ժամանակահատվածքում ոչ մի պայմանագիր չեն ստորագրել: Հարկ է նշել, որ վարկային ռիսկերի ապահովագրությամբ Հայաստանում զբաղվում է միայն «Ռոսգոսստրախ Արմենիան», օդային տրանսպորտի ապահովագրության հատվածում գործում է միայն 2 ընկերություն` «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա»: Վերջին երկու ընկերություններն էլ գործում են նաև երաշխիքների ապահովագրական հատվածում, և իսկ ջրային տրանսպորտի ապահովագրության և դրա օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության հատվածում` միայն «ԻՆԳՈ Արմենիան»:
Համեմատության համար նշենք, որ 2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունների պրեմիաներն աճել են 4.2%, իսկ հատուցումները`0.7%, ինչը թույլ տվեց ֆինանսական արդյունքը մեծացնել 74%, ավելացնելով շահույթի դրական դինամիկան: Եռամսյակի կտրվածքով պրեմիաները նվազել են 32.6%, իսկ հատուցումները`7.1%, ինչի արդյունքում զուտ շահույթն ավելացրել է ընդամենը 0.5%: Նշված երեք ցուցանիշներով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան»: Շուկայի 6 ապահովագրական ընկերությունների պրեմիաների ծավալներում առաջատարն է ԱՊՊԱ հատվածը – 58.31% մասնաբաժնով, բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմել է 19,14%, գույքի ապահովագրություն, հրդեհներից և բնական աղետներից – 7.16%, ԿԱՍԿՈ - 5.74%: Մնացած 9 ապահովագրության դասերի պրեմիաների ծավալը կազմել է 1.6 մլրդ դրամ, զրոյական արդյունք արձանագրելով 4 դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն, ջրային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, երաշխիքների և վարկերի ապահովագրություն):
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.06.2017 թ. կազմել է 480.47 դրամ/դոլար):-