Արմինֆո. ԱրմԻՆֆո լրատվական գործակալությունը թողարկել է Հայաստանի ապահովագրական շուկայի վերաբերյալ թվով 50-րդ հոբելյանական եռամսյակային վերլուծական «Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգ» տեղեկագիրը: «Մենք Հայաստանի ապահովագրական շուկայի վերլուծությամբ սկսեցինք զբաղվել 13 տարի առաջ, լավ հասկանալով, որ շուկայական տնտեսությունն ի վիճակի չի լինի զարգանալ առանց այդ կարևորագույն ենթակառուցվածքային բաղադրիչի, ընդ որում, բանկային համակարգի օրինակով, ինչպես նաև լավ հասկանում էինք, որ զարգացման հետ մեկտեղ կկրճատվի մասնակիցների թիվը»,-նշել է ԱրմԻնֆո-ի ֆինանսական վերլուծությունների բաժնի ղեկավար Կարինա Մելիքյանը:
«Որոշ կողմնակի փորձագետներ մեզ համոզում էին չզբաղվել ապահովագրության ոլորտի վերլուծությամբ, զգուշացնելով դրա ցածր արդյունավետության մասին, կապված ներդրումային ոչ մեծ հետաքրքրության, դերակատարների թվի կրճատման հետ: Բայց մենք հաստատակամորեն չէինք տեսնում ակնհայտը, մեր աշխատանքում կենտրոնական դերը հատկացնելով, թեկուզ անձանց նեղ շրջանակի, ֆունդամենտալ պահանջին»,-նշել է ԱրմԻնֆո ԼԳ գլխավոր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը: «Մենք մեզ հանգստացնում էինք նրանով, որ մեր աշխատանքը վաղ թե ուշ կգնահատվի շուկայի կողմից: Այսօր, վերլոիւծական տեղեկագրի 50-րդ հոբելյանական թողարկման կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սերտորեն համագործակցել են մեզ հետ, ովքեր օգտվում են մեր վերլուծություններից, մեզ տրամադրում իրենց ֆինանսական ցուցանիշներն ու այլ առևտրային տվյալներ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր փորձված գործընկերոջը` XPRIMM Միջազգային լրագրին, որը մասնագիտանում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ապահովագրական շուկաների վերաբերյալ տեղեկատվության ոլորտում, մեր ընկերությանը մշտապես տրամադրելով իր լայն հարթակը, ինչպես նաև մեզ հնարավորություն տալով միջազգային տեղեկատվական շուկայում ներկայացնել Հայաստանի ապահովագրական շուկայի ձեռքբերումներն ու զարգացման պրոբլեմները»,-նշել է Է.Մկրտչյանը: