Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017 11:24
Նաիրա Բադալյան

Մեծ Բրիտանիան Հայաստանին կօգնի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ

Մեծ Բրիտանիան Հայաստանին կօգնի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ

Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

 

Դավիթ Հարությունյանը շնորհակալական խոսք է հայտնել ՄԹ դեսպանին կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությանն աջակցելու համար և նշել, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա:

 

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից և դրանից բխող գործողություններն ընդգրկված են Կառավարության 2017-2022 թթ. ծրագրում: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերը, այն է՝ ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների պաշտպանության մասին օրենքի ընդունումը և այլն:

 

Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն իր հերթին հավելել է, որ այսպիսի նախաձեռնություններին աջակցելը համահունչ է Միացյալ Թագավորության՝ ժողովրդավարության, թափանցիկության և մարդու իրավունքների խթանման ռազմավարությանը։ Ուստի իրենք ողջունում են ՀՀ կառավարության նոր ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի շեշտադրումը և հույս հայտնում, որ այս ծրագրի իրականացումը ևս կնպաստի նշված ոլորտում հաջողությունների արձանագրմանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000