Արմինֆո. 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին անվանական աշխատավարձն ավելացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ):
Անդամ պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների տեղեկատվության համաձայն, Բելառուսում դրա աճը կազմել է 9,5 %` 2016 թվականի համապատասպան ժամանակահատվածի համեմատ (դա լավագույն ցուցանիշն է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանում), Ռուսաստանում` 7,2%, Ղրղըզստանում` 5,5%, Ղազախստանում` 5,1%, Հայաստանում` 1,3%:
Նախորդ կիսամյակում ամսական միջին անվանական աշխատավարձն ԱՄՆ դոլարով կազմել է 666 դոլար` Ռուսաստանում, 455 դոլար` Ղազախստանում, 405 դոլար` Բելառուսում, 387 դոլար` Հայաստանում և 209 դոլար`Ղրղըզստանում:
Իրական աշխատավարձը, հաշվի առնելով ապրանքների և ծառայությունների սպառողական գների աճը, Բելառուսում ավելացել է 2,3%-ով, Ղրղըզստանում (հունվար-մայիսին)` 3 %-ով, Ռուսաստանում` 2,7 %-ով, Ղազախստանում նվազել է 2,4%-ով, Հայաստանում պահպանվել է նախկին մակարդակում:
Ցուցանիշները հաշվարկված են ըստ ԵԱՏՄ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի արժույթների փոխարժեքների. Բելառուսում` ԱՄՆ դոլարի նկատմամբ բելառուսական ռուբլու միջին կշռված փոխարժեքով, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Ռուսաստանում` ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքներով:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |