Արմինֆո. ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղացիական տնտեսություններին: Այդ մասին Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, աջակցությունը ենթադրում է հողի, ջրի վարձավճարների զիջում, ինչպես նաև վարկերի մայր գումարի հետաձգում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Արմավիրի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել: Գյուղատնտեսության նախարարության նախնական տվյալներով, կարկուտը վնաս է հասցրել Էջմիածնի տարածաշրջանի ինը համայնքի: Հունիսի 29-ին կառավարության նիստից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, հարցին, թե արդյոք համայնքներին կտրամադրվի փոխահուցում, Առաքելյանը պատասխանել է հարցով`«իսկ Հայաստանում երբևէ եղե՞լ է նման փոխհատուցում»: Նրա խոսքով, ընդհանուր վնասը գնահատվել է 32-36 մլրդ դրամ: «Հետևաբար, մինչև Հայաստանում չներդրվի ապահովագրական համակարգը, փոխհատուցման հնարավորություն չի լլինի: Հնարավորություն չի լինի նաև խոսել ֆերմերի ավելի հարմարավետ կյանքի մասին»,-նկատել է նախարարը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո գործակալությունը, 2018 թվականից Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապրանքների ապահովագրության պիլոտային ծրագիրը և հակակարկտային ցանցերի տեղադրումը: «Հուսով ենք, որ 2-3 տարի հետո Հայաստանի տնտեսությունը կհասնի այն մակարդակին, որն անհրաժեշտ է շուկայում համապատասխան վճարունակ պահանջարկ ձևավորելու համար, ծրագրի լիակատար ներդրման համար: Հակառակ դեպքում, պետք է գտնել այդ ծրագրերի ներդրմանն աջակցող մեխանիզմներ, քանի որ առանց դրան անհնար կլինի լուծել ոլորտի խնդիրները», Իգնատի Առաքելյանը:
![]() | 7.18 | -0.03 |
![]() | 454.86 | -0.13 |
![]() | 478.29 | 3.51 |
![]() | 567.07 | 8.89 |
![]() | 354.92 | 2.82 |
![]() | 35.17 | -0.01 |
![]() | 67.04 | 0.00 |
![]() | 456.87 | 3.60 |