Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017 18:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 2017 թվականի I կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 5.2%

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 2017 թվականի I կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 5.2%

Արմինֆո. Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 2017 թվականի I կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,2%, մինչև 15 784 տոննա, նախորդ տարվա 2.1% անկման համեմատ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հունիսին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը կրճատվել է 5,2%, մինչև 2845 հազար տոննա:

 

Ալյումինե գլանվածք արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 444 տոննա, տարեկան աճը`148 անգամ, նախորդ տարվա 70% անկման համեմատ: Միայն հունիսին ալյումինե գլանվածքի արտադրության ծավալը նվազել է 1.3%, մինչև 157 հազար տոննա: Հիշեցնենք, որ 2016-ին ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը նվազել էր 2.1%, մինչև 29011 տոննա: Իսկ ալյումինե գլանվածքների արտադրությունը 2016 թվականին նվազել էր 47.7%, մինչև 5,6 տոննա: