Արմինֆո. Բեռնափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում 2017 թ. I կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 47,7%-ով /մեկ տարի առաջ 90% աճի փոխարեն/՝ կազմելով 12 898.9 հազար տոննա: Դրանից 10 613 հազար տոննա (ընդհանուր ծավալի 82,3%) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին ՝56,4% տարեկան աճով: Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 9,9%-ով՝ մինչև 1 341.9 հազար տոննա: Օդային փոխադրումները նույնպես ավելացել են՝ 68,8%-ով, մինչև 10.8
հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 933.2 հազար տոննա բնական գազ, ինչը 29,7%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Բեռնաշրջանառությունն ավելացել է 24,2%-ով՝ մինչև 2 161.9 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու շրջանում կրճատվել են 4% -ով՝ մինչև 98 900.8 հազար մարդ: Ավտոմոբիլային փոխադրումների 4,58%-ով՝ մինչև 87 402.4 հազար մարդ, երկաթուղային փոխադրումների՝ 4,2%-ով, մինչև 148.4 հազար մարդ կրճատման պայմաններում՝ էլեկտրական տրանսպորտով փոխադրումները չեն փոփոխվել՝ 10 256 հազար մարդ, իսկ օդային տրանսպորտով ուղևորափոխադրումներն ավելացել են 29,3%-ով՝ մինչև 1 094 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն ավելացել է 0,2%-ով՝ մինչև 1268.1 մլն ուղևոր/կմ: -
RUB | 3.98 | 0.00 |
USD | 396.18 | 0.12 |
EUR | 412.07 | 1.00 |
GBP | 496.49 | 0.03 |
CAD | 275.43 | 0.33 |
JPY | 25.17 | -0.04 |
CNY | 54.28 | 0.02 |
CHF | 440.49 | 0.47 |