Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պահպանում է առաջատարի դերը Հայաստանի խոշոր հարկատուների շրջանում, 2017 թվականի I կիսամյակում վճարելով 24,5 մլրդ դրամ, որից 171.9 մլն դրամ մաքսային տուրքեր, 3.7 մլրդ դրամ`ուղղակի հարկեր (շահութահարկ և եկամտահարկ), 20.4 մլրդ դրամ`անուղղակի հարկերի (ԱԱՀ և ակցիզային հարկ):
Ինչպես վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, առաջատար հարկատուների հնգյակը բյուջեին է վճարել 71.9 մլրդ դրամ (տարեկան աճը` 38,5%), որից 22.5 մլրդ.դրամ` ուղղակի հարկեր (եկամտահարկ և շահութահարկ) և 42.3 մլրդ.դրամ`անուղղակի հարկեր (ԱԱՀ և ակցիզային հարկ):
Երկրորդ տեղն արդեն երկրորդ տարին անընդմեջ պահպանել է հայ-կանադական «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկություն, որին հաջորդում է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերությունը`երրորդ տեղ: Չորրորդ տեղում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Հնգյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարի 17-րդ տեղում էր: Այնուհետև հաջորդում են` «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ (6 տեղ), «Սի Փի Էս Օյլ Կորպորացիան » (7 տեղ), «Թեղուտը» (8 տեղ), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» (9 տեղ), Philip Morris Armenia (10 տեղ):
«Գրանդ Տոբակոյի» հարկային վճարները բյուջեին կազմել են 14.6 մլրդ դրամ, որից 6,8 մլրդ դրամ` ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), 7.7 մլրդ դրամ`անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ): Վճարված մաքսատուրքերը կազմել են 1,8 մլրդ դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վճարել է 11,8 մլրդ դրամ, որից 10.7 մլն դրամ`մաքսային տուրքեր, 7.4 մլրդ դրամ` ուղղակի հարկերի և 4,2 մլրդ դրամ`անուղղակի հարկեր:
«Ալեքս Գրիգ» ընկերոթւյան հարկային վճարները կազմել են 11.2 մլրդ. դրամ, այդ թվում` ուղղակի հարկեր`1.1 մլրդ դրամ և անուղղակի հարկեր`9.1 մլրդ դրամ: Վճարված մաքսային տուրքերի գերազանցել է 6 մլրդ դրամը:.
Զանգեզուրի կոմբինատը վճարել է 9.8 մլրդ դրամ, այդ թվում`մաքսային տուրքեր`776.4 մլն դրամ, ուղղակի հարկեր`3.5 մլրդ դրամ և անուղղակի հարկեր`911 մլն դրամ:
Նշենք, որ 2016 թվականի I կիսամյակում առաջատարների հնգյակում էին`«Գազպրոմ Արմենիա» (2012-ից ի վեր), «Գրանդ Տոբակոն», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Թեղուտը» և «Ալեքս Գրիգը» ընդհանուր հաշվով վճարելով բյուջեին 51.9 մլրդ դրամի հարկեր, որից 14.4 մլրդ.դրամ`ուղղակի հարկեր և 38,7 մլրդ.դրամ`անուղղակի հարկեր: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.06.2017թ. կազմել է 480,47 դրամ / $ 1):