Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում գերակշռում են արժութային վարկերը, կազմելով 63% կամ 1,464 տրլն դրամ (ավելի քան $ 3 մլրդ), բացարձակ արժեքի տարեկան աճը`10.6%, իսկ միայն II եռամսյակում`2.7%.
Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով վարկաավորման մասնաբաժինը կազմել է 37% կամ 858.1 մլրդ դրամ, տարեկան աճը`25,9%, իսկ միայն երկրորդ եռամսյակոիմ`1.4%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտարժութային բաղադրիչը կազմել էր 66%, իսկ դրամային բաղադրիչը`34%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է 13.9%, մինչև 2.473 տրլն. դրամ ($ 5.1 մլրդ), իսկ միայն II եռամսյակում`2,1%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները կազմել են 2.322 տրլն. դրամ ($ 4.8 մլրդ), տարեկան կտրվածքով աճը`15.8%, իսկ միայն II եռամսյակում`2.2%.
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2017-ի հուլիսի 1-ին համապատասխանաբար կազմել են`4.70% (նախորդ տարի`5.48%, նախորդ եռամսյակում` 4.83%) և 1.39% (նախորդ տարի`2.14%, նախորդ եռամսյակում`1.39%): Ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 25.48%, հուլիսի 1-ին կազմելով 34.4 մլրդ. դրամ, միայն երկրորդ եռամսյակում աճելով 2.2%, մինչդեռ, երկարաձգված վարկերի տարեկան անկումը կազմել է 2,2 %, եռամսյակային անկումը`0,7%, մինչև 116,3 մլրդ դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների, միջին տոկոսադրույքը դրամով վարկերի համար 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 12.56%, նախորդ տարվա 16.66% -ի և նախորդ եռամսյակի 16.80%-ի համեմատ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.06.17թ. դրությամբ կազմել է 480,47 դրամ/$ 1):
RUB | 4.02 | 0.00 |
USD | 387.42 | 0.49 |
EUR | 425.54 | 1.27 |
GBP | 507.44 | 2.03 |
CAD | 284.03 | -0.71 |
JPY | 26.20 | 0.17 |
CNY | 54.93 | -0.20 |
CHF | 452.43 | 1.09 |