Արմինֆո. Անելիք Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքերը և ներառվում է առաջատար հնգյակում , արդեն նաև ըստ ստացված շահույթի մեծության՝ 2,4 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2016 թվականի տարեվերջի համեմատ 2017թ. 2-րդ եռամսյակի արդյունքներով Բանկի ակտիվներն աճել են ավելի քան 9%-ով (282.5 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 308.0 մլրդ. ՀՀ դրամ), պահպանելով դիրքը ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում:
Ինչ վերաբերում է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններին՝ ապա դրանք աճել են ավելի քան 8%-ով՝ կազմելով 183.2 մլրդ. ՀՀ դրամ:
«Կցանկանայի շեշտել, որ բանկի մեծագույն նվաճումներից է այն, որ Բանկն արդեն իսկ ներառված է Բանկային համակարգի առաջատար հնգյակում նաև իր շահույթի ցուցանիշով, որը 1-ին կիսամյակի տվյալներով կազմել է շուրջ 2,4 մլրդ. ՀՀ դրամ։ Ակնկալում ենք նաև, որ 2-րդ կիսամյակի շահույթը կգերազանցի 1-ին կիսամյակում գրանցված արդյունքները։ Գրանցված ձեռքբերումները հնարավոր է եղել ապահովել ազատ միջոցների արդյունավետ տնօրինման և որակյալ հաճախորդների ներգրավման միջոցով: 2-րդ եռամսյակը հատկանշական էր նաև նրանով, որ Անելիք Բանկը ստացավ Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունը՝ B2 վարկանիշ, կայուն կանխատեսմամբ»,- նշել է Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):