Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1,373,856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, 2017 թվականի հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 270 751 մարդ՝ 19 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 24,7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 12 708 տոննա ապրանք, որը 59,7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9098 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15063 տոկոսով:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը 526.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

