Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2017 17:32
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը և «Սիվիլ Արտե-ն ամփոփում են «Հուսո առագաստ-2017ե հեղինակային երգի միջազգային փառատոնի արդյունքները

Beeline-ը և «Սիվիլ Արտե-ն ամփոփում են «Հուսո առագաստ-2017ե հեղինակային երգի միջազգային փառատոնի արդյունքները

Արմինֆո. Beeline-ի աջակցությամբ կայացած «Հուսո առագաստ-2017ե հեղինակային երգի միջազգային փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տասնյակից ավելի երգերի պրեմիերաներ: «Սիվիլ Արտե մշակութային հասարակական կազմակերպության «Հուսո առագաստե երգի փառատոնն այս տարի տեղի ունեցավ  հուլիսի 14-16-ը Սևանի «Վիշապե լողափում:

Երիտասարդ երգահաններից բացի՝  նոր ստեղծագործություններ ներկայացրին հայտնի բարդեր Ռուբեն Հախվերդյանն ու Արմեն Ադամյանը:

Շուրջ 100 մասնակիցներից 10-ը սկսնակ հեղինակային կատարողներ էին: Սակայն այդ պատասխանատու պահին նրանք միայնակ չէին. յուրաքանչյուր մասնակցի հետ անցկացվում էին  վարպետության դասեր  փորձառու բարդերի ղեկավարությամբ:

Բացի այդ, այս տարի առաջին անգամ հայ հեղինակներից բացի Սևանի ափին հանդես եկան բարդեր Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից, ինչը թույլ տվեց հայ հանդիսատեսին և բարդերին ևս մեկ անգամ վայելել արտասահմանյան բարդը: 

«Շատ հաճելի է տեսնել և մասնակից լինել երիտասարդների զարգացմանն ու մասնագիտական կայացմանը: Արվեստն այն ոլորտներից է, որը մեր բոլորի կյանքը դարձնում է ավելի լավը, և Beeline-ը հպարտ է իր աջակցությունը տրամադրել նման հրաշալի նախաձեռնությանըե, - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաև այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին ևս։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես՝ Հայաստանում Beeline-ին՝  փառատոնի գլխավոր հովանավորին,  մեզ մշտապես սատարելու և մեր կողքին լինելու համարե, - նշեց «Սիվիլ Արտե մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

Նշենք, որ փառատոնի եզրափակիչ փուլի համերգին ներկա էր 150-ից ավելի հանդիսատես, այդ թվում և Գյումրու ու Վանաձորի մանկատների սաներ։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը: