Արմինֆո. Համաշխարհային բանկի The 2017 Global RIA Awards դեբյուտային մրցույթում Հայաստանը հաղթող է ճանաչվել «A»` պետական քաղաքականության վրա կարգավորող ներգործության գնահատման ազդեցության անվանակարգում: The 2017 Global RIA Awards մրցույթի արդյունքները ներկայացված են ՀԲ կայքում (http://www.worldbank.org/en/events/2016/12/20/the- 2017-global-ria-award?cid=ECA_FB_Armenia_EN_EXT#6):
Հայաստանը հաղթող է դարձել մսի արտադրության և վերամշակման ցանցի հաջող զարգացման առնչությամբ, ինչն անմիջականորեն կապված է սննդամթերքի անվտանգության խնդրի հետ: ՀԲ փորձագետները բարձր են գնահատել նորարարական մոտեցումները մսի արժեքի ստեղծման ողջ շղթայի կարգավորման և կատարելագործման նկատմամբ` սկսած առաջնային արտադրանքից մինչև մատակարարումներն սպառողին: Կարգավորող միջոցառումներն ազդել են սննդամթերքի կանոնների և անվտանգության վրա երկրում, ճանապարհ հարթելով հին հետխորհրդային վերահսկողությունից ժամանակակից և արդյունավետ համակարգի անցման համար, որը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա:
Աղբյուրի համաձայն, Կարգավորող ներգործության գնահատման լավագույն փորձի դեբյուտային մրցույթն անցկացրել են Համաշխարհային բանկի ասոցիացիաների խումբը` Էքստերյան համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետ համատեղ` 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին: 2017 թվականի հուլիսին ՀԲ ասոցիացիաների խմբի փորձագիտական հանձնաժողովն ամփոփել է The Global RIA Awards մրցույթի արդյունքները, որի ընթացքում դիտարկվել են երեք խմբի հայտեր. «Կարգավորող ներգործության գնահատման ազդեցությունը պետական քաղաքականության վրա», «Նորարարական մոտեցում տվյալների հավաքման և խորհրդատվությունների անցկացման նկատմամբ» և «Կարգավորող որոշումների որոնում, որոնք տարբերվում են խնդրի լուծման նկատմամբ ավանդական մոտեցումից»:
Մրցույթին մասնակցել են Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի 30 երկրներ և Ռուսաստանի Դաշնության շուրջ 10 տարածաշրջաններ:
«A» անվանակարգում Հայաստանի հետ հավասար հաղթող են դարձել նաև Ուգանդան, Սամարայի մարզը, «B» ավնանակարգում` Բրազիլիան, Ուլյանովսկի մարզը: «С» անվանակարգում հաղթել են Բոսնիա և Հերցեգովինան, Ուլան-Ուդեն (Բուրյաթական Հանրապետություն, ՌԴ):