
Արմինֆո. 2017թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետությունում արտադրվել է 184.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.87%-ով, կամ 16.6 մլն կՎտժ-ով:
Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝
նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 13.47 %-ով, կամ 19.8 մլն կՎտժ-ով:
Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15 փոքր ՀԷԿ–եր՝ 56.4 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր 10.3 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ–երը: Հանրապետությունում իրականացվում է ևս 9 փոքր ՀԷԿ–երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

