
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերն արագացել են 1%-ից մինչև 1,9%: Ընդ որում, նման դինամիկան բխել է արդյունաբերական թանկարժեք մետաղներից` պլատինից և պալադիումից, մինչդեռ ոսկու և արծաթի գների աճի տեմպերը դանդաղել են:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի օգոստոսի 7-ից մինչև 13-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը` 19495,51 դրամ (շաբաթական աճի դանդաղում` 1,3% մինչև 0,9%), արծաթինը` 256,62 դրամ (շաբաթական աճի դանդաղում` 1,9% մինչև 1,2%), պլատինիումինը` 14592,91 դրամ (շաբաթական աճի արագացում` 0.3%-ից մինչև 2,2%), պալադիումինը` 13716,76
դրամ (շաբաթական աճի արագացում`0.4%-ից 3,3%):
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

