Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել արտադրության լեռնահանքային ճյուղի թափոնների համար օբյեկտների կառուցման նախագին: Մեկնաբանելով այդ որոշումը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության նորմատիվների և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը նշել է, որ որոշման նախագիծը կվերաբերվի պոչամբարներին: Խոսքը վերաբերում է նման օբյեկտների նախագծմանն ու շինարարությանը, որոնց ընթացքում պետք է հաշվի առնեն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան:
Բացի այդ, նման օբյեկտները կառուցելիս ներդրողներն ստիպված են լինելու հաշվի առնել սողանքի ռիսկերի հնարավորությունը: Շինարարության փուլում անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես պոչամբարներում գտնվող թափոնները, այնպես էլ տվյալ տարածքի հետագա շահագործման հնարավորությունը: Շուշանիկ Քերոբյանը հաղորդել է, որ շինարարները վտանգավոր թափոնների համար օբյեկտներ կառուցելիս պարտավորվում են բացառել ջրերի աղտոտման հնարավորությունը:
![]() | 4.78 | 0.01 |
![]() | 386.98 | 0.36 |
![]() | 414.49 | 1.73 |
![]() | 482.53 | 4.59 |
![]() | 285.28 | 2.04 |
![]() | 27.73 | 0.11 |
![]() | 54.53 | -0.06 |
![]() | 426.24 | 1.57 |