
Արմինֆո. «Ինչո՞ւ է այդքան ձգձգվում Երևան-Սևան մայրուղու շինարարությունը»,- այսօր կառավարության նիստում հարցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մի հատված կա ամառային այս թեժ ժամանակահատվածում, երբ կողքով անցնես շինարար չես տեսնում՝ ոչ առավոտյան, ոչ երեկոյան ժամերին»,-հարցրել է նա:
Ի պատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել է, որ տվյալ փուլում կամուրջի վերանորոգում է տեղի ունենում: «Կամուրջի մի հատվածը վերանորոգվել է, մյուսինը՝ մոտ է ավարտին»,- հայտարարել է նա: Մայուղու այլ հատվածներում աշխատանքները կսկսվեն օգոստոսի 26-ից հետո:
Նշենք, որ հունիսի 27-ին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ Գագիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ «Հյուսիս - Հարավե ավտոմայրուղին կառուցվում է արագ տեմպերով: Ըստ նրա, նախատեսված 17.3 մլրդ դրամի փոխարեն իրացվել է 24 մլրդ դրամ: Առաջին տրանշի (Տրանշ 1) աշխատանքները նախատեսված են Երևան - Արտաշատ և Երևան – Աշտարակ հատվածների համար և գրեթե ամբողջությամբ ավարտվել են, Աշտարակ – Թալին հատվածում (տրանշ 2) աշխատանքները ներկայումս ընթանում են: Թալին-Գյումրի երրորդ հատվածում (Տրանշ 3) տեղի են ունենում հողային աշխատանքներ և բետոնե փորձնական երեսարկումը:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

