Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 19:13
Նաիրա Բադալյան

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մինչև 2036 թվականն էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանելու ուղղությամբ

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մինչև 2036 թվականն էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանելու ուղղությամբ

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականը զարգացման ծրագիրը:

Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ այն արդեն մեկ անգամ ներկայացրել են կառավարություն և ստացել որոշ դիտողություններ, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: «Աշխատել ենք հանձնաժողովի պատասխանատուների հետ, դիտողությունները հիմնականում ընդունվել են: Ամենայն հավանականությամբ, կմշակվի լրացուցիչ ևս մեկ նորմատիվային ակտ, որը կկանոնակարգի փոքր ՀԷԿ-երի բաժինը: Այն մենք ներառել էինք մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրում, սակայն այն ծրագրից կհանվի և, ամենայն հավանականությամբ, առանձին նորմատիվային ակտով կհաստատվի: Սա էր հիմնական խնդիրը: Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք: Փոխվարչապետի և ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկում ենք կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա մինչև 2036 թվականը սակագները պահպանել գործող մակարդակի վրա: Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1.5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաև արտաքին ազդեցություններըե, - ասել է Աշոտ Մանուկյանը՝ ընդգծելով, որ մինչև սեպտեմբեր էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը կներկայացնեն կառավարության քննարկմանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հայեցակարգում պետք է դիտարկել մեր երկրի ողջ հիդրոներուժը, արևի և քամու էներգիայի արտադրության պոտենցիալը, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի ուղղությամբ հետագա քայլերը: «Պետք է հասկանանք, թե էներգետիկ անվտանգության տեսակետից ինչ կարելի է անելե, - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000