Արմինֆո. 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Սալոնիկում կայանալիք «ԵԱՏՄ-Հունաստան. Նոր կամուրջ համագործակցության և զարգացման համար» գործարար համաժողովին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների և Հունաստանի միջև տնտեսական համագործակցության և առևտրի զարգացման աշխուժացմանը կողմնորոշված խոշորագույն գործարար ասոցիացիաների, առաջատար ընկերությունների և կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի կառավարությունների պատվիրակությունները:
Համաժողովն առաջին քայլն է ԵԱՏՄ պետությունների և Հունաստանի միջև տնտեսության ոլորտում երկխոսության զարգացման նպատակով 2017 թվականի հունիսի 24-ին ընդունված ԵԱՏՄ և Հունաստանի կառավարության համագործակցության շուրջ համատեղ հայտարարության դրույթների իրագործման ճանապարհին: Համաժողովն ընթանում է Սալոնիկի ամենամյա միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կլինի Չինաստանը, ինչը գործարար համաժողովի մասնակիցների համար կապահովի նոր գործարար շփումների հաստատման և արտաքին առևտրային կապերի ընդլայնման լրացուցիչ հնարավորություն:
Միջոցառման գլխավոր թեմաների թվում է համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտային ծառայությունների ոլորտներում, լոգիստիկ ենթակառույցների, ագրարային և արդյունաբերական արտադրության զարգացումը, Միության երկրներ մատակարարվող արտադրանքի հարմարեցումը տեխնիկական կարգավորման, անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության արդեն գործող և մշակվող նորմերին ու ստանդարտներին:
![]() | 7.81 | 0.41 |
![]() | 458.98 | -0.42 |
![]() | 485.74 | 1.67 |
![]() | 572.99 | 1.96 |
![]() | 359.00 | 0.43 |
![]() | 35.85 | -0.13 |
![]() | 68.01 | -0.03 |
![]() | 472.69 | 2.04 |